Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի ուժ է կիրառվել. Եվրամիություն

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ  Ջոզեպ Բորելը և ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին հանդես են եկել Բելառուսում օգօստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

«Եվրամիությունը բազմիցս արտահայտել էր իր սպասելիքները ընտրությունների պատշաճ անցկացման առնչությամբ: Ընտրությունների գիշերն ուղեկցվել է խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի պետական բռնությամբ, ինչի արդյունքում մահացել է մեկ քաղաքացի և վիրավորվել են շատերը: Մենք դատապարտում ենք բռնությունները և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նախորդ գիշեր ձերբակալվածներին: Բելառուսի իշխանությունները պետք է հարգեն խաղաղ հավաքներին մասնակցելու քաղաքացիների իրավունքը:

Ազատ ընտրությունների և ժողովրդավարության համար աննախադեպ մոբիլիզացումից հետո բելառուս ժողովուրդը ակնկալում է, որ իրենց ձայները ճիշտ կհաշվարկվեն: Կարևոր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի այն արդյունքները, որոնք արտացոլում են բելառուս ժողովրդի ընտրությունը:

Միայն մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանումը, ազատ և արդար ընտրությունների անցկացումը կապահովեն կայունություն և ինքնիշխանություն երկրում: Մենք կշարունակենք ուշադիր հետևել հետագա զարգացումներին, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է լինելու ԵՄ արձագանքը Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ԵՄ-Բելառուս հարաբերությունները,»-ասված է Եվրամիության  կայքում  հրապարակված հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: