ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն ճանաչված Հին Սանայի տները փլուզվում են անձրևների պատճառով

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Եմենում ամիսներ շարունակ տեղացող հորդառատ անձրևները և հեղեղները զգալի վնասներ են հասցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող Հին Սանա քաղաքի տներին, հաղորդում է  Al Jazeera- ն:

Սանայի պատմական թաղամասերում հարյուրավոր շենքերի տանիքներ են փլուզվել անձրևների պատճառով:

11-րդ դարից պահպանված շագանակագույն և սպիտակ ցեխ-աղյուսով կառուցված տները վաղուց գտնվում էին անտեսման և հակամարտության սպառնալիքի տակ:

Ավելի վաղ, Al Jazeera-ի հետ զրուցելիս Պատմական քաղաքների պահպանության մարմնի ղեկավարի տեղակալ Աքել Նասարը ասել է, որ այսօր քաղաքացիները չեն պահպանում հին շենքերը այնպես, ինչպես դա անում էին նախկինում, ինչն էլ հանգեցնում է այդպիսի անկայունության և ճաքերի:

Ըստ պաշտոնյայի՝ հին քաղաքի մոտ 5000-ը բարձրահարկ շենքերի տանիքներում առկա է արտահոսք, իսկ 107-ի տանիքները մասամբ փլուզվել են: