Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է
Հասարակություն
11.08.2020 | 15:35Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
«Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է»,- ասված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: