Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Լուրեր

17.12.2025 | 14:05
Ուշ գիշերին եմ մասնակցել նիստին, թեկնածությունս հաստատվել է. Տիգրան Պարսիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:54
8 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխող նավերին հասցված հարվածների հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:45
FIP-ը պարզել է 44-օրյայում զոհված ավելի քանի 3 հազար զինծառայողների անուններ
17.12.2025 | 13:37
Փաշինյանի թեկնածությունը հաստատվել է ՔՊ ընտրական ցուցակում
17.12.2025 | 13:35
Տարեսկզբին Factor TV-ի հետաքննությունների հիմքով սկսած ուսումնասիրությունը դատախազությունը դեռ շարունակում է
17.12.2025 | 13:31
Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով
17.12.2025 | 13:25
FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել
17.12.2025 | 13:19
Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ
17.12.2025 | 13:15
«3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով»․ Ծափաթաղում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 10-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել  Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է  նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը:

Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել:

Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը:

Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները:

Հագեցած օրակարգով այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նա հանդիպել է  ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները:

Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ:

Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ:

Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն:

Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն:

Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները»,- ասված է հանձնակատարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: