2020թ. քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել շուրջ 25 մլրդ դրամի վնասը

Լուրեր

18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները:

«Ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հարշվարկով 214․782․710․692 ՀՀ դրամի վնաս, որից 204․685․121․146 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 10․097․589․546 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128․870․997․477 ՀՀ դրամը, որից 127․428․746․833 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 1․442․250․644 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 24906055052 դրամը, որից 24197560432 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 708․494․620 դրամը՝ համայնքներին։

Պատճառված վնասների վերականգնումը, հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր առմամբ 84․502․200 ՀՀ դրամ գումարի, 5․838․598․990 ՀՀ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաև 85 անուն շարժական և 148 անշարժ գույքերի, ինչպես նաև 22 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 26․381․004․571 դրամ արժողությամբ շարժական և  անշարժ գույքը իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։

Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 873 անձ, որոնցից 529 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: