Ինչո՞ւ է մինչ օրս գաղտնի պահվում Որոտան ՀԷԿ-երի համալիրի վաճառքի սկզբնական փաստաթուղթը․ ՀԾԿՀ-ն խոսում է «Քոնթուր Գլոբալում» թերակատարումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 20:53
Բացվեց «Լույսեր» բնակելի համալիրը՝ կանաչապատ բակերով և նորարար լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 19:46
Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
02.11.2024 | 19:41
Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
02.11.2024 | 19:00
Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 18:52
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
02.11.2024 | 18:40
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի մոտ. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
Բոլորը

5 տարի առաջ՝ 2015 թ-ին, ամերիկյան «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությանը Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի սկզբնական փաստաթուղթը մինչ օրս գաղտնի է պահվում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության շրջանակներում դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ 2013թ. նոյեմբերի 21-ի 1496-Ա որոշման հավելվածը տրամադրելու խնդրանքով, սակայն դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2020թ-ի հունվարի 21-ին պատասխանել է, որ «պահանջվող տեղեկատվությունն ունի գաղտնիության դրոշմագիր, հետևաբար, այն չի կարող տրամադրվել»:

«Ամերիկյան Քոնթուր Գլոբալին Որոտանի կասկադի վաճառքի սկզբնական պայմանագիրը մինչև հիմա գաղտնազերծված չի և անհասկանալի է, թե պետական գույքի սեփականաշնորհման հետ կապված ինչ գաղտնի հանգամանքներ կան»,- նշում է ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը:

Շահույթով աշխատող ձեռնարկության մասնավորեցման գործարքն ինքնին խնդրահարույց էր: Գործընթացը նախատեսվում էր օրենքով, սակայն կառավարությունը այն չներառեց պետական գույքի մասնավորեցման ծրագրում, այդպիսով՝ շրջանցեց Ազգային ժողովն ու, առանց օրենսդիրի համաձայնության, համալիրն ուղղակի ձևով վաճառեց «Քոնթուր Գլոբալին»:

Խնդրահարույց էր նաև Որոտանի ՀԷԿ-երի համալիրի կազմում ռազմավարական նշանակության ջրամբարների սեփականաշնորհումը, քանի որ ՀՀ օրենքով՝ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման: Իսկ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները դասվում են պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի շարքին: Ա.Քյուրումյանը ենթադրել է, որ պայմանագրի նախնական տարբերակում ՀՀ կառավարությունն անտեսել է օրենսդրության պահանջը, ապա, հասկանալով օրենքի խախտման փաստը, փորձել է լուծում գտնել: Այդ է պատճառը, որ փաստաթղթերի նախնական ստորագրումից հետո շուրջ 1,5 տարի կառավարությունը շարունակում էր բանակցությունները ներդրողի հետ։

ԹԻ-ն արձանագրել է, որ վաճառքի հասույթը՝ 180 միլիոն դոլարը, ՀՀ կառավարության հաշվին մուտքագրվելու փոխարեն մուտքագրվել է Որոտանի կասկադի հաշվին, իսկ գործարքի հետևում, ըստ մամուլի, կանգնած է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Նրա ընկեր Արա Հովսեփյանը «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Հանրությունը քաջածանոթ է նրա նախկին գործունեությանը։ Հովսեփյանը եղել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի, ապա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, և այս երկու կառույցներում էլ վերահսկողները չարաշահումներ էին հայտնաբերել:

ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարման ժամանակահատվածում ստուգումներ էր իրականացրել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը, «էական չարաշահումներ» հայտնաբերել, և անվստահություն ու խիստ նկատողություն էր հայտարարվել Հովսեփյանին:

«Հյուսիս-հարավ»-ի ՊՈԱԿ-ից Հովսեփյանի հեռացման պատճառը Վերաքննիչ պալատի ստուգումներն ու բացահայտած չարաշահումներն էին: Հյուսիս-Հարավի ճանապարհաշինական աշխատանքները խիստ անորակ էին իրականացվել, հսկայական գումարներ մսխվել էին, իսկ ժամկետների ձգձգման պատճառով ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկին առնվազն 300 հազար դոլար էր վճարել:

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գործարքը Տնտեսական, քաղաքական և իրավական հետազոտությունների և կանխատեսումների կենտրոնի ղեկավար Վահագն Խաչատրյանը խարդախություն է համարում. «Որոտանի հէկ-ի ամբողջ պատմությունը ամերիկյան կողմի պահվածքի արդյունք է: Նախ՝ գնորդը գրանցված էր ամերիկյան օֆշորում, իսկ Հայաստանում գրանցված էր հայտնի փեսայի գրասենյակում: Երկրորդը՝ որևէ գումար դրսից չի եկել: Այդ գույքը հետո գրավ դրվեց Հայաաստանի բանկերում, 2 տարվա ընթացքում 180 մլն տվեցին: Հետո պարզվեց մանրամասնությունները՝ ով է առել, ինչ է առել: Տեղի է ունեցել խարդախություն, խուժանություն»:

40-ամյա համալիրի արդիականացման համար «Քոնթուր Գլոբալը» 5 տարում պետք է ներդնի 70 մլն դոլար: Ընկերության ներդրումային ծրագրերը հաստատում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: 2020-2022 թթ-ի ծրագիրը հաստատվել է անցած ամիս՝ հուլիսին: Ըստ այդմ՝ գրեթե 4.5 մլրդ դրամ է ծախսվելու պատվարների ուսումնասիրության և ամրապնդման, հէկ-երի շահագործման, դրանցում պաշտպանության լրացուցիչ սարքերի տեղադրման, և այլ ուղղություններով: Համալիրի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացման աշխատանքներ են իրականացվել նաև անցած տարիներին: Սակայն ՀԾԿՀ-ի մոնիթորինգային տեղեկանքների հպանցիկ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը հաճախ թերի է կազմակերպում գնումների գործընթացները, շուկայականից բարձր գին է վճարում ապրանքների ու ծառայությունների համար, կամ չի ապահովում մրցակցության հնարավորություն և այլն: Օրինակ՝ 4 ջրամբարներում ջրընդունիչ ձկնապաշտպան կառուցվածքների նախագծման համար մրցույթում շուկայի նախնական ուսումնասիրություն չի իրականացվել, գնային աննշան տարբերությամբ հաղթել է «ԳԻԴԷՊԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն, ընդ որում՝ մասնակիցները հայտերը ջրընդունիչ ձկնապաշտպան ներկայացրել են նախքան մրցույթ հայտարարելը:

Կամ՝ 2017-ին կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների մասին ակտերում վճարված գումարների և շուկայական գների տարբերությունը եղել է մոտ 37 մլն դրամ: Կամ՝ ընկերության կարիքների համար դյուրակիր համակարգիչների, դեսքթոփ համակարգիչների, մոնիտորների, աշխատանքային կայանների գնման մրցույթում հաղթել է նվազագույն՝ 7 մլն դրամ, առաջարկ ներկայացրած «Լանս» ՍՊԸ-ն, սակայն փաստացի նրան վճարվել է 16.7 մլն դրամ: Մեկ այլ դեպքով, անցած տարի Անգեղակոթի ջրամբարի վրա աշխատանքներ կատարելու մրցույթում աննշան նվազ գնային առաջարկով հաղթել է «Հիդրո» ՍՊԸ-ն, սակայն հետագայում պայմանագրի գինն ավելացել է գրեթե 1 մլն դրամով:

Հանձնաժողովի տվյալներով՝ ընկերությունն անցած տարիներին թերակատարել է ներդրումային ծրագրերը, մասնավորապես՝ 2016-2018 թթ-ին նախատեսված աշխատանքների միայն 30-50%-ն է կատարվել: Ներկայումս «Քոնթուր Գլոբալը» Որոտանի հէկ-երի համալիրում իրականացնում է մի քանի ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը կայանի ամբողջական վերազինումն է՝ 51 մլն եվրո պետական երաշխավորությամբ վարկով։

ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իրականացվել է 24-25 մլրդ դրամի ներդրում։

«Այն աշխատանքները, որոնք նախատեսված չեն այս վերազինման ծրագրով, ընկերությունն իրականացնում է իր ներգրաված միջոցներով՝ ոչ պետական երաշխավորմամբ։ Դրանց մասով ոչ լրիվ է կատարվում։ Ընկերությունն ի սկզբանե պարտավոր է Հանձնաժողովի հետ համաձայնեցնել, հետո իրականացնել ծրագրերը, այլապես դրանք չեն ներառվում սակագնում: Ոչ ամբողջությամբ իրականացված նախագծերը տեղափոխվում են հաջորդ տարիներ: Այս մասով բոլոր տարիներին ընկերության մոտ կան թերակատարումներ»,- ասաց Ս.Աղինյանը:

Ըստ նրա՝ ՀԾԿՀ-ն հետևում է ընկերության գործունեությանն ու թերացումները չեն կարող ազդել համալիրի արտադրած էլեկտրաէներգիայի արժեքի վրա. «Թերացումներ որոշ դեպքերում հայտանաբերել ենք, ընկերության նկատմամբ կիրառվել է նաև նախազգուշացում տույժը։ Հանձնաժողովն ուսումնասիրում է իրականացված գնումների գների արդարացիությունը և շուկայականին դրանց համապատասխանությունը և խախտումների դեպքում դրանք սակագնում չեն ներառվում»:

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը թերացումների փաստը չի ընդունում. «Ես տենց բան չեմ լսել: Մենք ունենք գույքի առուվաճառքի պայմանագիր, որտեղ հստակ նշված են ժամկետներն ու ծավալները, ամեն ինչ իր հունով գնում է, ոչ մի թերակատարում չկա: Մենք պարտավորվել ենք էլեկտրոմեխանիկական սարքավորումների վերազինում կատարել մինչև 2021 թ-ի հուլիսի 30, դա ընթացքի մեջ է գտնվում, ինչպես նաև պարտավորվել ենք հիդորկառույցների և շինարարական աշխատանքների ներդրումներ կատարել, դա ընթացքում է, նույնպես իր ժամկետների մեջ է»։

Արա Հովսեփյանը հերքում է նաև գնումների ժամանակ չարաշահումների ու «ատկատների» առկայությունը. «Տենց բան չկա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամեն տարի մեր մոտ մոնիթորինգ է անում: Եթե տենց բան լիներ, կասեին, էլի։ Ոչ, իհարկե բացառում եմ, տենց բան չկա»։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2014-ին կանխատեսել էր, որ պայմանագրով սահմանված ներդրումներն անիրատեսական են և ամերիկյան կողմը տարիներ անց վաճառելու է Որոտանի համալիրը. «Տալ 180 մլն-ով և ասել, որ 6 տարում 70 մլն կներդնի, դա լուրջ չի: Առնվազն 40 մլն ինքներս կներդնեինք: Ինչի՞ պիտի էս էներգետիկ վերջին հզորությունը տրվեր օտարներին»:

Ուշագրավ է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո այս գործարքի վերանայման մասին դեռևս չի խոսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան