2018-ի ապրիլի 23-ին փողոցում պարող հանրությունը թույլ չի տա նախկիններին վերադառնալ կառավարման․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ

-Պարոն Սահակյան, Ամուլսարի խնդիրը հերթական անգամ թեժացավ։ Այս պահին կարծես թե, այսպես ասած, հարաբերական անդորր է տիրում Ջերմուկում։ Եվ այս ընթացքում խնդրին կառավարությունից որևէ արձագանք չեղավ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր խանգարում, ի թիվս այլ հարցերի, խոսել Ամուլսարի խնդրի մասին։

-Իրականում հարցի հասցեատերը ես չեմ, կառավարության համապատասխան պաշտոնյաներն են։ Ես կարող եմ ենթադրել, որ Ամուլսարի հարցում կառավարությունը դիտորդի կարգավիճակ է ստանձնել․ նայում է՝ ով կհաղթի, նրան էլ կպաշտպանի, նրանք էլ, այսպես ասած, մերոնք են։ Մնացած մեկնաբանությունները լավ կլինի իրենցից ստանալ։

-Ի՞նչ եք կարծում՝ Ամուլսարի հարցում ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

-Ես դժվարանում եմ պատկերացնել, որ այն դեպքում, երբ համայնքն ամբողջությամբ դեմ է հանքի շահագործմանը, այդ հանքը շահագործվի։ Այնտեղ հարցը մի անգամ ոստիկանությամբ ճնշելը չէ։ Մինչև հանքի շահագործումն այնտեղ ամիսների աշխատանք կա անելու։ Եվ այդ աշխատանքն անհնար է անել, եթե համայնքի համաձայնությունը չկա։ Կարծում եմ, որ ճիշտ ճանապարհը ՇՄԱԳ-ը չեղարկելն է և նոր ՇՄԱԳ-ով հանդես գալ, փորձել քաղաքացիների համաձայնությունը ստանալ։

-Մինչ տեսնում ենք, որ տարբեր քրեական գործեր տեղում դոփում են, մյուս կողմից էլ ականատես ենք, որ նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ, նրանց առաջնորդներից ակտիվանում են։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում խոսեց փողոց փակելով իշխանափոխություն իրականացնելու մասին, նախօրեին էլ խոսեց կես միլիարդ դրամի հափշտակման մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը՝ խոստանալով, որ առաջիկայում պատասխանելու է նաև այլ հարցերի։ Նախկին երկու նախագահների խոսքում մեկ ընդհանուր գիծ կար, որ եթե մեկ տարի չխոսեցին, քանի որ ժողովուրդը գուցե պատրաստ չէր, ապա հիմա ժամանակն է։ Ինչո՞վ եք բացատրում նախկին երկու նախագահների այս ակտիվացումը։

-Նախ նախկին, ներկա և ապագա իշխանություններ չեն լինում։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այն, ինչ ասում եք՝ քաղաքական համակարգի տարբեր ներկայացուցիչներ են, որոնք նախկինում եղել են կառավարող ուժ, այսօր չգիտեմ՝ ինչ են։ Բայց ներկայում կառավարող ուժը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Թե ինչու են իրենք ակտիվացել՝ չեմ էլ ուզում հասկանալ։ Թույլ տվեք այդ անձանց մտքերը չմեկնաբանել։

-Բայց արդյո՞ք այդ անձինք չե՞ն կարող ապագա քաղաքական զարգացումների վրա ազդել։

-Ոչ։ Թերևս, թերագնահատում ենք այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին։ Նրանց հեռացման փաստով ամբողջ ժողովուրդն ուրախանում էր, փողոցներում պարում էր։ Եվ եթե անտեսում ենք ժողովրդի գործոնը քաղաքական գործընթացներում, ապա ինչ պետության մասին ենք մենք խոսում։ Կարծում եմ՝ 2018 թվականի ապրիլի 23-ին փողոցում պարող հանրությունը թույլ չի տա նախկիններին վերադառնալ կառավարման լծակներին տնօրինելու։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան