Եթե չափորոշիչները մենք չենք գրել, ուրեմն վատն են. հիմա էլ կրքերը թեժացել են «Արվեստ և արհեստ» բնագավառի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրակրթական առարկաների չափորոշիչների թեման շարունակվում է բուռն կերպով քննարկվել ինչպես մասնագետների և կրթական համակարգի խնդիրներով մտահոգ անձանց, այնպես էլ նրանց կողմից, ովքեր նույնիսկ չեն կարդացել դրանք։ Այս անգամ քննարկումներն առնչվում են «Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փոփոխություններ կլինեն դպրոցներում «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Պար» առարկաների հետ կապված:

«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառը ներառելու է 5 ուսումնական առարկա և (կամ) ինտեգրված դասընթաց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական, միջին և ավագ կրթական աստիճաններում՝ առանձին և ինտեգրված ծրագրերով։ Դրանք կազմվել են չափորոշչային պահանջներին համապատասխան՝ ըստ սովորողների տարիքային առանձնահատկությունների:

Առաջարկվում է «Երաժշտություն» (1-12-րդ դաս.), «Կերպարվեստ» (1-12-րդ դաս.), «Պար», «Թատրոն», 7-12-րդ դասարաններում առանձին առարկայական ծրագրերով՝ «Դեկորատիվ կիրառական արվեստներ», 7-12-րդ դասարաններում՝ «Արվեստ» ինտեգրված:

Գործող չափորոշիչներով հանրակրթությանն առաջարկվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած «Արվեստի պատմություն», «Մշակույթի պատմություն» և «Արվեստ» առարկայական ծրագրերը՝ որպես ընտրովի և ոչ պարտադիր։ Նախարարության փոխանցմամբ՝ երկար տարիներ այս բնագավառի առարկաները հիմնականում անտեսված են եղել և հաջողություն չեն գրանցել հանրակրթական դպրոցներում։

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նկատում է՝ արդեն մի քանի տարի է՝ հայաստանյան դպրոցների մեկ երրորդում ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան, սակայն դա փորձարարական ծրագիր է եղել։ Ինչ վերաբերում է չափորոշիչներին, Գինոսյանը կարևորում է այն, որ երեխաներն այսուհետ առավել սերտ են շփվելու արվեստի հետ, սակայն նշում է՝ դրանք գրում են անհայտ մարդիկ, որոնք ասպարեզում ոչինչ չունեն արած:

Գագիկ Գինոսյանի համոզմամբ՝ չափորոշիչները գրողները կարող էին խորհրդակցել վաստակաշատ մասնագետների հետ, դա, սակայն, տեղի չի ունեցել:

«Արվեստ և արհեստ» բնագավառի փորձագիտական խմբի ղեկավար Մարիամ Պետրոսյանը պարզաբանում է՝ մեխանիզմ, կառուցվածք գծելն էլ մասնագիտական իր որակներն է պահանջում:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ շեշտում է՝ փոփոխությունների ֆոնին ավելի ակնառու է դառնում ինտեգրված առարկաների գծով մասնագետների պակասը, որը, ի դեպ, նոր խնդիր չէ:

Մարիամ Պետրոսյանի խոսքով՝ ինտեգրված առարկաների գծով մանկավարժներ առայժմ չունենք. ուսուցիչները դեռ պետք է վերապատրաստվեն: Նաև կա գաղափար, որ դասապրոցեսին ներգրավված լինի միանգամից երկու ուսուցիչ:

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը վստահ է՝ իրենց ֆակուլտետը կարող է մասնագետներ տրամադրել: Փորձագիտական խմբի ղեկավարի խոսքով՝ չափորոշիչները կազմողներն ակնկալում էին լսել Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջարկությունները, սակայն, ըստ նրա, բուհից միայն ընդդիմանում են: Ընդ որում, Մարիամ Պետրոսյանի խորին համոզմամբ, բուհից եկող բողոքը չափորոշիչները կազմող անձերի դեմ է:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանը, սակայն, այլ կերպ է մեկնաբանում իրավիճակը: Նա հավաստիացնում է, որ պատրաստ է առանց ակնկալիքների ներկայացնել իր առաջարկները: Պարոն Հակոբյանը նախ նշում է՝ լավ է, որ ըստ նոր փոփոխությունների՝ աշակերտը 12 տարի պետք է հարաբերվի արվեստի և արհեստի հետ, սակայն կան մի շարք հարցեր, որոնք անհասկանալի են:

Արա Հակոբյանը խոստովանում է՝ նոր ծրագրով ներկայացված որոշ թեմաներ նույնիսկ իր՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսորի համար են բարդ: Նա չի պատկերացնում՝ ինչպես են ուսուցիչները յուրացնելու դրանք և փոխանցելու աշակերտին:

Հավելենք, որ նոր չափորոշիչով առաջարկվող անհատական բաղադրիչի շրջանակում հանրակրթական հաստատություններում գործելու են կերպարվեստի, ԴԿԱ և թատերային խմբակներ, երգչախմբեր, պարային համույթներ։ Նոր չափորոշիչներով նախատեսված է ազգային ծեսերն ու պարերը ամբողջությամբ ուսումնասիրել «Երաժշտություն» առարկայի 4-րդ և 7-րդ դասարանների ծրագրերով, եթե կլինեն դպրոցներ, որտեղ չի դասավանդվի առանձին «Պար» առարկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան