Ավինյանն ասում էր՝ կտեսնեք, «Լիդիան»-ը կմտնի դատարան․ ո՞ւր է․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
10.06.2026 | 14:50
ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak
10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

– Տիկի՛ն Կարապետյանց, երեկ Ձեզ Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկել։ Կպատմեք՝ ի՞նչն էր պատճառը, Ձեզ համար պարզ դարձա՞վ։

– Ինձ բացատրեցին, որ ես հավաքի մասնակից եմ և Ոստիկանության օրինական պահանջներին չեմ ենթարկվում։ Այնինչ ես բացատրում էի, որ հավաքի մասնակից չեմ, որովհետև ի սկզբանե գնացել էի հրապարակ՝ բողոքի անհատական ակցիա անելու։ Բնականաբար, բոլորից շատ ավելի հեռու էի կանգնելու։ Բայց Ոստիկանությունը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը, ավելին, փոխգնդապետներից մեկը հարցրեց՝ Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Ամուլսարի հարցով գործողությունները չպետք է լինեն, ես ասացի՝ այո, ասաց՝ դե որ այդպես է, ուրեմն Դուք հավաքի մասնակից եք, Ձեզ տանում են։ Ես ծանր չեմ տանում դա, բայց բողոքարկելու եմ, քանի որ դա ապօրինի որոշում էր, ես հավաքի մասնակից չեմ եղել։

– Արդեն 4-րդ օրն է՝ Ամուլսարում իրավիճակը թեժ է, շարունակվում են բողոքի ակցիաները։ Սակայն իշխանական շրջանակներից որևէ արձագանք չկա։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը։

– Ձայն բարբառո հանապատի․․․Ես շատ ծանր եմ տանում։ Ընդամենը երեք կին պատգամավոր են այս իրավիճակին արձագանքել՝ Գայանե Աբրահամյանը, Սոֆյա Հովսեփյանը, Սոնա Ղազարյանը։ Այսինքն, երեք կին պատգամավոր ունենք, որոնք համարձակություն են ունեցել այս տոտալ լռությունը կոտրելու։ Ենթադրում եմ՝ իշխանություններին լռելու հրահանգ է տրվել։ Իրենց լռելը շատ վտանգավոր է։

– Որտեղի՞ց է լռելու հրահանգը։

– Դե կարծում եմ՝ հակառակ կողմը, այսպես ասած, ավելի վերևից է բռնել։ Ենթադրում եմ՝ առաջին հերթին «դուրս է գալիս» վարչապետի, փոխվարչապետի վրա։ Հատկապես, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ակնհայտորեն հանդես է գալիս որպես «Լիդիան»-ի փաստաբան, ջատագով։ «Լիդիան»-ն իր սրտի կազմակերպությունն է, ինքը պատրաստ է ամեն գնով արդարացնել ցանկացած գործողություն։ Վարչապետի դեպքում․․․ հիմա քննադատողները կասեն՝ հա, Ստալինը ոչինչ չգիտեր, ինչ անում էին՝ ներքևից էին անում։ Ես մինչև վերջ հույս եմ փայփայում, որ վարչապետը կօգտվի այն շանսից, որ իրեն ընձեռում են։ Թող ինչ-որ մի բան ասեն։ Ես կարծում եմ, որ քաղաքական որոշում է կայացվել․ վարչապետ, փոխվարչապետ, կուսակցական որոշում է կայացվել, և դա պարտադրվում է խմբակցությանը։ Բայց Ազգային ժողովն առանձին կառույց է։ Մենք դուրս էինք եկել փողոց՝ դրա դեմ պայքարելու։ Նախկինում Կառավարությունը և Ազգային ժողովն իրար հետ էին։ Եթե հիշում եք՝ անցյալ տարվա օգոստոսին Ավինյանն ասում էր՝ կտեսնեք, մինչև սեպտեմբերի 11-ը «Լիդիան»-ը կմտնի դատարան, պետությունը միլիարդավոր դոլարների վնաս կկրի։ Պարո՛ն Ավինյան, ո՞ւր է այդ մտնելը։ Այն ժամանակ բնապահպան Նազելի Վարդանյանին ցինիկաբար ծաղրում էին, երբ մարդը բացատրում էր, որ օֆշորային կազմակերպությունն իրավունք չունի դատարան մտնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան