3 օդանավ է լինելու՝ մարդասիրական բեռով․ գնում ենք օգնություն հասցնելու Լիբանանի ժողովրդին․ Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 09:51
«Կանազ» մշակույթի տան շենքի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Հայաստանից մարդասիրական օգնության 3 օդանավեր կմեկնեն Լիբանան։ Այս մասին ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ։

Առաջին օդանավը կմեկնի վաղը։ Պատվիրակության կազմում կլինեն նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ Հրաչյա Հակոբյանը։

Զարեհ Սինանյանի խոսքով՝ Հայաստանը ձեռք է մեկնում բարեկամական Լիբանանի ժողովրդին, և օգնությունն ուղղված է ոչ միայն լիբանանահայերին։

«Մենք չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե մենք եկել ենք Լիբանան, որպեսզի օգնենք հայերին։ Լիբանանի ժողովուրդն արժանի է, որպեսզի մենք ավելի լավ վերաբերվենք նրանց, հետևաբար մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք Լիբանանի ժողովրդին, դրա մեջ նաև մտնում է հայկական համայնքը»,- նշեց Սինանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։