Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին խոշոր չափերով գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել. քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին, փոխանցում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախնական համաձայության գալով 34-ամյա իր ընկերոջ հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ընկերոջ կողմից վարվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով  մեկնել  են Մերձավան գյուղ: Մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ նրանք մետաղյա լինգով կոտրել են վերոնշյալ գյուղում գործող արտադրամասի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել արտադրամասի տարածք՝ կատարելով էլեկտրական և շինարարական սարքերի գողություն, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով  խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  դատարան:  Իսկ նրա ընկերոջ մասն  առանձնացվել է առանձին վարույթում, նշված քրեական գործի շրջանակներում վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատճառված գույքային վնասի մեծ մասը վերականգնվել է: