Միլիոնատերերի գործող կառավարությունը երկրի պատմության մեջ ամենահարուստն է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի, Ռուսաստանի և Ամերիկայի նախագահները սվորաբար համեմատվում են անեկդոտներում: Բայց վերջերս համադրման մեկ այլ հարթակ գտանք: Պարզվում է, որ երեք երկրների այժմյան ղեկավարների ձևավորած կառավարություններն ու ղեկավարների մերձավոր շրջապատը այդ երկրների պատմության մեջ ամենահարուստն են:

Գանք հեռավոր օվկիանոսից. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարական կաբինետը ձևավորեց հիմնականում միլիարդատերերով: ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի կարողությունը 2016թ. գնահատվում էր 2,9 միլիարդ դոլար։ ԱՄՆ աշխատանքի նախարարն արագ սննդի ոլորտի խոշոր բիզնեսմեն Էնդի Փազդերն է, ում կարողությունը ևս գնահատվում է միլիարդով: ԱՄՆ-ում խոշորագույն ExxonMobil նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնը երկրի պետքարտուղարն է: Կրթության նախարար Բեսթի Դևոսի կարողությունը 1,25 մլրդ է:

Համաձայն Forbes-ի՝ Թրամփի կառավարության անդամների ընդհանուր կարողությունն ամենամեծն է երկրի պատմության մեջ՝ 14 մլրդ դոլար: Այն 60 տոկոսով ավելի մեծ է, քան Բարաք Օբամայի կառավարության անդամների ընդհանուր կարողությունը: Անձամբ Թրամփի կարողությունը 3.7 մլրդ դոլար է, որը, սակայն, շարունակում է նվազել:  Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրությունների միջազգային  կենտրոնը  (OCCRP) եւ  ռուսական «Նովայա գազետա» թերթը 2017թ. հոկտեմբերի 24-ին հետազոտություն հրապարակեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «մտերիմ շրջապատի»՝ ընտանիքի անդամների, հին ու նոր ընկերների ունեցվածքը գնահատելով 24 մլրդ դոլար:

ՌԴ նախագահի մտերիմ շրջապատին են դասել Արկադի և Բորիս Ռոտենբերգներին, Գենադի Տիմչենկոյին, Նիկոլայ և Յուրի Շամալովներին, Իգոր, Ռոման և Միխայիլ Պուտիններին, Վիկտոր Խմարինին, Յուրի Կովալչուկին և այլոց։ Ցուցակում չկան քաղաքական գործիչներ և պետական ընկերությունների թոփ մենեջերներ, որոնք Պուտինի ընկերներն են։ ՌԴ ներկայիս կառավարությունը ևս գնահատվել է այդ երկրի պատմության մեջ ամենահարուստը:

Սերժ Սարգսյանի նշանակած վերջին վարչապետի՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը ևս Հայաստանի պատմության մեջ ամենահարուստն է: Առնվազն վարչապետը, առողջապահության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարները և ՊԵԿ նախագահը հարուստ գործարարներ են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ուսումնասիրել ենք ՀՀ բոլոր 18 նախարարների ունեցվածքը: Միայն նրանց, վարչապետի և ՊԵԿ նախագահի, նրանց փոխկապակցված անձանց միջոցները համադրելով՝ Հայաստանի կառավարությունը դարձել է ամենահարուստը Հայաստանի պատմության մեջ: 20 հոգու պաշտոնապես հայտարարագրած ողջ գումարը՝ փոխառություններով, դրամական միջոցներով, բաժնետոմսերով, եկամտով, գերազանցում է 26.5 մլն դոլարը:

Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը, օրինակ, հայտարարագրել էր 25 մլն դոլար: Սոցիալական, իրավական պետություն հռչակված Հայաստանում պետական պաշտոնյաները միլիոնատերեր են, իսկ երկրի բնակչության մեկ երրորդից ավելին՝ աղքատ է:

Որպես դժգոհների մխիթարություն՝ ընդունվեց ապօրինի հարստացման քրեականացման օրենքը, բայց ինչպես հայտնի ֆիլում էր ասվում՝ «վսյո ուկռադենո դո նաս»:

Սևակ Հակոբյան