Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու․ «Ժառանգություն»-ը՝ Ամուլսարի իրադարձությունների մասին

Լուրեր

12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարի հանքի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների ծավալած վերջին գործողություններն արդեն դառնում են անկառավարելի, Ջերմուկի խաղաղ բնակիչների հանդեպ կիրառվում է անհամաչափ ուժ ոստիկանության կողմից, որն ի պաշտոնե կոչված է պաշտպանելու հանրության շահերը և կանխելու բռնության սադրանքները։ Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունում։

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ հետևում է կառավարության պատկան մարմինների ապաշնորհ քայլերի պատճառով Ջերմուկում հանրային լարվածության օրըստօրե ահագնացմանը. բերման ենթարկվածների թիվը գնալով աճում է, հանրային ցասման աստիճանը՝ բարձրանում: Բնակչության և «Լիդիանի» աշխատակիցների միջև բացարձակ անթույլատրելի բախումներ են բռնկվում, որոնց կանխարգելման քայլերի փոխարեն լարվածության նոր օջախներ են առաջանում, հանրային-պետական երկխոսության փոխարեն առճակատումը խորանում է:

Կառավարությունը գրեթե երկու տարի ժամանակ ուներ հստակ դիրքորոշում ձևավորելու Ամուլսարի թնջուկի հանգուցալուծման նպատակով՝ մասնագիտական և հասարակական ներուժի հետ համագործակից, սահմանելով պետության, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների շահերից բխող գործողությունների  հաջորդականություն, սակայն այդ ամենի փոխարեն նախընտրեցին դիմել հին  գործիքակազմին՝ ոստիկանական ուժին. սին փորձեր Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու, ոստիկանությունը չի կարող լինել հանքարդյունահանողի և ժողովրդի հավերժ բաժանարարը:

Քանզի ոստիկանությունը հնից ժառանգված սահմանադրությամբ ենթակա է վարչապետին, «Ժառանգությունը» պահանջում է վարչապետ Փաշինյանից  անմիջաբար հրատապ քայլեր ձեռնակել՝ պաշտպանելու հանրության գերակա շահերը և զսպելու ոստիկանության քաոսային և անհամարժեք դարձող գործողությունները, հիշելով ժողովրդին տրված իր բոլոր խոստումները՝ հանգուցալուծել այս խնդիրն ի շահ Հայաստանի: