Ադրբեջանի պետբյուջեն «ճաքեր» է տալիս․ նավթի 1 բարելի գինը 55-ից կնվազեցվի 35 դոլարի

Լուրեր

10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վաղն արտահերթ նիստ է անցկացնելու, որի ընթացքում քննարկվելու է երկրի պետական բյուջեի փոփոխության հարցը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանի 2020թ-ի պետբյուջեի փոփոխությունը, Ապահովագրության ու գործազրկության  ֆոնդերի բյուջեների,  ինչպես նաև «Զբաղվածության», «Գործազրկության ապահովագրության մասին» ու վարչական իրավախախտումների մասին օրենքների  փոփոխությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է պետբյուջեում 1 բարել նավթի գինը նվազեցնել՝ հասցնելով մինչև 35 դոլարի։ Այժմ Ադրբեջանի պետբյուջեում 1 բարել նավթը հաշվարկված է 55 դոլարով։

Նշենք, համավարակի ու նավթի համաշխարահային գների նվազման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը մեծ վնասներ է կրում։ 2020թ-ի պետական բյուջեի եկամուտները՝  ըստ կանխատեսումների կազմում են  24 մլրդ 134․5 մլն մանաթ, ծախսերը՝ 26 մլրդ 760․2 մլն մանաթ։ Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է  2 մլրդ 760,2 մլն մանաթ, որը կազմում է ՀՆԱ-ի 3․3 տոկոսը։

Բացի այդ Ադրբեջանի կառավարությունը կանխատեսում է, որ այս տարի ՀՆԱ-ն կնվազի 5 տոկոսով։ Ավելի վաղ կառավարությունը ենթադրում էր, որ 3 տոկոսով ՀՆԱ-ն կավելանա։

Ընդհանուր առմամբ, երկրի Էկոնոմիկայի նախարարությունը ՀՆԱ-ի 3․8 տոկոս անկում է կանխատեսում։ Միջազգային ֆինանսական կառույցները կանխատեսումներով ևս Ադրբեջանի տնտեսությունն անկում է ապրում։ Համաշխարահային բանկի հաշվարկով՝  այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կնվազի 2․6 տոկոսով, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2․2 տոկոսով, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ՝ 3 տոկոսով։

Էմմա Չոբանյան