Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր․ «Ժառանգություն»

Լուրեր

19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
Բոլորը

Հայաստանի և Արցախի սահմանների շուրջ և հայկական ողջ սփյուռքում ծավալվող վերջին ահաբեկչական իրադարձությունները մեր պետության առջև լրջագույն մարտահրավերներ են ստեղծել, որոնց հանգուցալուծումը պահանջում է ուժերի համահայկական կենտրոնացում, թիրախների հավասարակշռված ընտրություն և գործողությունների հստակ ծրագիր մերձակա և հեռակա ժամանակահատվածներում: Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունում։

«Այս համապատկերում «Ժառանգություն»  կուսակցությունն կարևորում է ռազմական մակարդակում Հայաստանի արձանագրած անդարձ առաջընթացը, մեր զինուժի, պետական պաշտպանունակության բարձր մակարդակի տարածաշրջանային և միջազգային հաստատումը, որին պետք է հաջորդի արտաքին քաղաքական ոլորտում նույնքան ազդեցիկ գործողությունների ծավալումը:

Ակներև է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, որի ծավալապաշտական և գերակայության ձգտող քայլերը հակասում են Հայաստանի և բոլոր այն պետությունների շահերին, որոնք շահագրգռված են ժողովուրդների խաղաղ համակեցությամբ:  Մոտ 100 տարի է անցել Օսմանյան կայսրության փլուզումից, և այսօր արդեն Էրդողանի գլխավորած Թուրքիան փորձում է վերականգնել և ընդլայնել օսմանյան ժամանակաշրջանի սահմանները՝ իր ռազմական գերակայությունը հաստատելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր, մեր պետությունը պատրաստ է աներկբա պաշտպանելու միջազգային նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների, գազամուղների ու նավթատարների, էներգետիկ հանգույցների անվտանգությունը, խաղաղ բնակչության կենսագործունեությունը, այնինչ Ադրբեջանն արդեն դրսևորեց իր ահաբեկչական քաղաքականությունը՝ Մեծամորի ատոմակայանի ոչնչացման պետական սպառնալիքով:

Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր տարածաշրջանում, դա ամենից առաջ Մինսկի եռանախագահության անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Եվրամիությունն ընդհանրապես:

Առանձնահատուկ է Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների բնույթը, որը փոխլրացնող վերամեկնարկի կարիք ունի: Շուտով կլրանա Մոսկվայի և Կարսի խնդրահարույց պայմանագրերի կնքման 100-ամյակը: Այսպիսով  օրակարգում է հայտնվում  Հայաստանի և հայության իրավունքների վերականգնման, այդ թվում սահմանների դե յուրե ճշգրտման հարցը, և  թուրանականության  ընդհանուր այս սպառնալիքի պայմաններում Մոսկվան հնարավորություն ունի խմբագրելու ՌՍՖՍՀ գործած սխալները հանուն համապարփակ անվտանգության: Այս քայլը կբխի նաև տարածաշրջանային նոր կայունության հաստատման Արևելքի և Արևմուտքի հիմնական գործընկերների շահերից»,- ասվում է հայտարարությունում: