Արդվիի և Մղարթի բնակիչները թույլ չեն տվել պաշտոնյաներին և հանքարդյունաբերողներին մտնել դահլիճ. հանրային քննարումները տապալվել են

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մղարթ և Արդվի բնակավայրերի բնակիչները թույլ չտվեցին, որ պաշտոնյաներն ու հանքարդյունաբերող ընկերության ներկայացուցիչները մտնեն դահլիճ։ Հանրային քննարկումները կրկին տապալվեցին:

Այսօր առավոտյան Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում պետք է տեղի ունենային հանրային լսումներ՞ համայնքի տարածքում ոսկու և բազմամետաղների հանքերևակման հետազոտման վերաբերյալ։ Լսումները, սակայն, չկայացան: Արդվի և Մղարթ համայնքների բնակիչները հավաքվեցին Մղարթի վարչական շենքի մոտ, որտեղ պետք է կայանային լսումները և թույլ չտվեցին, որ Երևանից ժամանած հյուրերը՝ Բնապահպանության նախարարության և հանքարդյունաբերող «Միռամ» ընկերության ներկայացուցիչները, մտնեն շենք։ Ըստ Արդվի համայնքի բնակիչ Սամվել Վարագյանի, որը Արդվիից Մղարթ գնացածների շարքում էր, հանքարդյունահանող «Միռամ» ընկերության և բնապահպանական ընկերությունից 4-5 ներկայացուցիչ է եղել։

«Մղարթից էլ մարդիկ կային, Արդվիից էլ։ Մարդիկ թույլ չտվեցին, որ լսումներ լինեն, որ նրանք շենք մտնեն։ Ոնց եկան, էնպես էլ գնացին, արձանագրեն, որ լսումները չեն կայացել։ Ես հիմա այստեղ եմ։ Մարդիկ դեմ են, ես կողմ մարդ չեմ տեսնում, – քիչ առաջ հայտնեց նա Factor.am-ի հետ հեռախոսազրույցում, – ճիշտ է, հանքը Մղարթում է լինելու, բայց Արդվիին ավելի մոտ է, այստեղ մեր ջրերն են կուտակվում»։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ հանրային լսումները նշանակված էին պատմամշակութային հուշարձաններով հարուստ Արդվի համայնքում, և դրանք ևս տապալվեցին։ Գյուղացիները փակել էին Արդվի գյուղի ճանապարհը պետական պաշտոնյաների և «Միռամ» ընկերության առաջ։ Հետագայում ընկերությունը ստիպված էր փոխել հայտը, կրճատել հետախուզական աշխատանքների տարածքը, ծրագրից հանելով Արդվի գյուղը և թողնելով 54 հեկտար Մղարթ համայնքին պատկանող հողերից։

Բնապահպանները, ինչպե նաև գյուղի բնակիչները գտնում են, որ նոր հայտը ևս վտանգավոր է Արդվի և Մղարթ համայնքների համար, քանի որ հանքարդյունաբերությունը, որը այստեղ կարող է սկսվել, մեծ վնաս է հասցնելու բնությանը։

Հավելենք, որ «Միռամ» ընկերության անունը կապվում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Նա, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքել է իր կապը «Միռամի» հետ։ Իսկ Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը Factor.am-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ եթե հանրային լսումների ժամանակ լուրջ հարցեր բարձրացվեն, ապա նախարարությունը կուսումնասիրի և բացասական եզրակացություն կտա Մղարթի տարածքում հետազոտություն սկսելու հարցին։

Սյուզան Սիմոնյան

 

Լուսանկարը և տեսանյութը՝  Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի