Հանրապետական Ֆելիքս Ցոլակյանն առաջարկում է 27 տարին լրացած ծառայությունից խուսափածներին ուղարկել ծառայության

Լուրեր

18.03.2026 | 13:25
Սահմանադրության տեքստն առանց Անկախության հռչակագրի է փոխանցվել ՔՊ-ին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:22
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 13:14
Բեյրութին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել
18.03.2026 | 13:07
ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 12:59
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ Իրանի հրթիռային օբյեկտներին
18.03.2026 | 12:53
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:50
Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակ
18.03.2026 | 12:34
Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին
18.03.2026 | 12:25
Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել Իլյա 2-րդ պատրիարքի մահվան կապակցությամբ
18.03.2026 | 12:18
Ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների ակցիան՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:17
Մարոկկոն չեմպիոն է ճանաչվել Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում պարտվելուց 2 ամիս անց
18.03.2026 | 12:11
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:10
1-ամյա երեխային կյանքից զրկելու դեպքով քրգործ է հարուցվել // Վրաց պատրիարք Իլյա 2-րդը մահացել է․ ԼՈՒՐԵՐ
18.03.2026 | 12:05
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր
18.03.2026 | 11:55
Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակառուները կստանան իրենց թոշակները բարձրացված չափերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում այսօր 4 կողմ ձայնով դրական եզրակացություն ստացավ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը, որը հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքից Սասուն Միքայելյանը չմասնակցեց քվեարկությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել էր «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք: Օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մինչ քվեարկությունը հանձնաժողովի նիստում քննարկվեցին նախագծի վերբերյալ «Ելք» խմբակցության գրավոր առաջարկները: Ընդդիմադիր խմբակցությունը մասնավորապես առաջարկ է ներկայացրել՝ կապված սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափածների կողմից վճարվելիք գումարի փոփոխման հետ: «Չենք ընդունում համահարթեցման սկզբունքը, առաջարկում ենք հանել երկրորդր հոդվածը՝ աշխատավարձի 200-ապատիկը, սրա փոխարեն 27-35 տարեկան զինապարտների համար սահմանել 100-ապատիկ, իսկ մնացած դեպքերում հանգամանքներից ելնելով սահմանել տարբեր պատժաչափեր»,- «Ելք» խմբակցության առաջարկները ներկայացրեց Արարատ Միրզոյանը:

Բացի այդ, ընդդիմադիր խմբակցության պատգամավորի կողմից առաջարկ հնչեց՝ այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն վճարել սահմանված գումարը, հնարավորություն տալ ծառայության անցնել: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ընդհատեց Արարատ Միրզոյանին՝ խնդրելով հստակեցնել՝ ո՞ր տարիքում պետք է քաղաքացուն հնարավորություն տալ ծառայության անցնել: Պատգամավորն ասաց՝ դա հստակեցված չէ, քննարկելի է, ի պատասխան՝ փոխնախարարը հիշեցրեց. այդ հնարավորությունն այս պահին էլ տրվում է, բայց մինչև 26 տարեկանը:

Ինչ վերաբերում է մյուս առաջարկներին, ապա փոխնախարարի համար դրանք ևս անընդունելի էին. «Դրույքաչափերի տարբերություն սահմանելն անիմաստ է, նույն կատարված հանցանքի համար ման ենք գալիս մեղմացուցիչ հանգամանքներ»:

Նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը ևս պնդեց՝ հնչած առաջարկները չեն կարող ներառվել նախագծում, որովհետև նախագծի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Ի դեպ, «Ելք»-ի առաջարկը մի փոքր այլ տեսանկյունից հնչեցրեց նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը դեռևս առաջին ընթերցումից առաջ նախագծի հետ կապված դժգոհություններ ուներ. «Ենթադրենք՝ 27 տարին լրացել է, փող չունի, բերեք էս մարդկանց ասենք, եթե չեք ծառայել, փող չունեք, եկեք, գնացեք պայմանագրային ծառայության: 100 հոգին եկել են, նրանցից 2-ը ուզում են ծառայել, թող ծառայեն, մնացածին տարեք դատեք: Ես շանս տալու մասին եմ խոսում»:

Պաշտպանության փոխնախարարը, սակայն, այստեղ ևս խոչընդոտ տեսավ. «Չունենք իրավական մեխանիզմներ, որովհետև պայմանագրային ծառայություն կարող են անցնել նրանք, ովքեր անցել են ժամկետային զինծառայություն»:

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը պաշտպանության փոխնախարարին խնդրեց ներկայացնել ծառայությունից խուսափածների և քրեական հետապնդման մեջ գտնվողների մասին վիճակագրական տվյալներ: «Ընդհանուր խուսափածների 1/3-ի նկատմամբ քրեական գործ հարուցված է, 2/3-ի նկատմամբ՝ ոչ: Որովհետև 2/3-ը խուսափել են մինչև կցագրման տարիք, այսինքն՝ մինչև 16 տարեկան»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Շողիկ Գալստյան