Կորոնավիրուսի դեմ ոսկե բանալի կարող է և չհայտնաբերվել. ԱՀԿ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացնում է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկա պահին ընթացող կլինիկական վերջնական փորձարկումներին, «առայժմ չկա ոսկե բանալի, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի»: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ չնայած բոլոր ջանքերին, համաճարակի տարածումը կասեցնել դեռևս չի հաջողվում: Մարդիկ պետք է շարունակեն հարգել սոցիալական հեռավորության կանոնները, պետք է կրեն դիմակներ ու հաճախ լվանան ձեռքերը: «Կատարե՛ք այս պահանջները»,- հորդորում է ԱՀԿ-ի ղեկավարը:

Գեբրեյեսուսն ընդունում է, որ առողջապահական նպատակներով ուժի մեջ մտած կանոնները բացասաբար են անդրադարձել տնտեսության ու հասարակության վրա: Նրա խոսքերով, հիմա երկրները կանգնած են համաճարակը վերահսկողության տակ առնելու համար «դժվար ընտրության առջև»:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցնում է, որ այն օրից սկսած, երբ երեք ամիս առաջ հրավիրվեց կազմակերպության արտակարգ հանդիպումը, կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հնգապատկվել է, մահացությունների թիվը` եռապատկվել` հասնելով 680 հազարի: