Ուզում ենք ունենալ գրագետ ժողովուրդ, որին հիմարների կողմից կառավարելը լինի դժվար․ Վահագն Թևոսյանը՝ աղմկահարույց կրթական չափորոշիչների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի հետ

– Պարո՛ն Թևոսյան, ԿԳՄՍՆ-ի կրթական չափորոշիչները շարունակում են բուռն քննադատությունների ենթարկվել։ Գրականության չափորոշիչների շուրջ աղմուկը դեռ չդադարած՝ հիմա էլ Հայոց պատմության չափորոշիչներն են աղմուկի պատճառ դարձել։ Այսօր երեք հայտնի պատմաբաններ՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը և Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ պատմության չափորոշիչները խայտառակ են։ Դուք ինչպե՞ս կբնորոշեք։

– Քանի որ ես պատմաբան չեմ և պատմության մասնագետների կարծիքին որևէ հակադրում չեմ կարող առաջարկել՝ որպես այլ կարծիք, ուղղակի կուզեի խոսել ընդհանրապես չափորոշիչների և դրանց շուրջ ծավալվող քննարկումների որակի մասին։ Չափորոշիչը կրիտերիաների այն հանրագումարն է, որով դու պատկերացնում ես, որ քո ուսումնական պրոցեսը պետք է սկսվի այստեղից, շարունակվի և քո քաղաքացին վերածվի այսպիսի մարդու։ Դուք՝ որպես այս ամենին հետևած լրագրող ու քաղաքացի, որևէ նման քննարկում նկատե՞լ եք։ Կարծում եմ՝ չեք նկատել։ Որևէ բան դրվում է հանրային քննարկման, որպեսզի նախագծի մշակման պրոցեսում մարդիկ արտահայտեն իրենց կարծիքը, մաքսիմում ներառականություն լինի։ Չափորոշիչներն ուժի մեջ մտնելուց հետո, ենթադրվում է, որ արվելու է պիլոտային ծրագիր, որպեսզի հասկանանք՝ դրանք որքանով են արդյունավետ։ Ի՞նչ է նշանակում՝ պատմության չափորոշիչները խայտառակություն են։ Հայաստանում կա որևէ մեկը, որը մտածում է, որ Հայաստանում թրքամետության դիսկո՞ւրս կարող է լինել։

– Պատմաբանները պնդում են, որ ապրիլյան պատերազմը պատմության դասագրքում ներառելու համար իրենց մեղադրում են երկու պատգամավորներ։ Ըստ Ձեզ՝ մեր նորանկախ պատմության այդ էջը պե՞տք է լինի դասագրքերում։

– Իսկ կարող է ոչ թե ապրիլյան պատերազմը դասագրքերում ներառելու մասին է խոսքը, այլ ներառելու որակի։ Օրինակ՝ Մարտի 1-ի իրադարձությունները, ես կուզեի, դասագրքերում լինեին, բայց նույն խումբն է վերապատմել Մարտի 1-ի իրադարձությունները, չէ՞։ Ենթադրում եմ, որ այնտեղ եղել եք, իրադարձություններին մասնակից եղել եք, բայց երբ նայել եք՝ ճանաչե՞լ եք այդ իրադարձությունները։

– Լեզվաբանները նույնպես դժգոհ են չափորոշիչներից․․․

– Բոլորը դժգոհ են լինելու չափորոշիչներից։ Այլ հարց է, որ դա դանդաղ կլինի, այս պահի դրությամբ՝ շատերի պատկերացման հետ չի համընկնի։ Այն բարեփոխումները, որ թիմը պատրաստում է, շատ մարդկանց դուր չի գալու։ Առաջին հերթին կրկնուսույցներն են մեջտեղից դուրս գալու, կառավարելի երիտասարդությունն է որպես խավ վերանալու երկրում։ Երբ ասում են, որ իշխանությանը ձեռք է տալիս, որպեսզի ինքն ունենա անգրագետ ժողովուրդ՝ հեշտ կառավարելու համար, ես կարծում եմ, որ մենք արդեն իսկ որդեգրել ենք մի սկզբունք, որը հակառակ ուղղությամբ է գալիս․ մենք ուզում ենք ունենալ գրագետ ժողովուրդ, որին հիմարների կողմից կառավարելը լինի դժվար, որպեսզի այդ գրագետ ժողովրդին կառավարող իշխանությունը շատ ավելի գրագետ լինի և ստիպված լինի ավելի գրագետ լինել, և ժողովուրդը հասկանա արդեն, թե ինքն ում է ընտրում՝ իրեն կառավարելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան