Մինչև 2018-ը ես ինձ զգում էի բանտում, իսկ այսօր պայքար է, որտեղ եթե հաղթվես, գիտես, որ իզուր չէր փորձդ. Գևորգ Տեր-Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
Բոլորը

«Կա գիտության մաս, և կա արվեստի մաս․ չափորոշիչները պետք է գիտական հիմունքների վրա ստեղծվեն, իսկ արվեստն այն է, երբ ուսուցիչը մտնում է դասարան և սկսում է հետաքրքրել աշակերտին գրականությամբ, այդ դեպքում նա ինքն է ընտրում գործը»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում  արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ անդրադառնալով գրականության չափորոշիչների քննարկվող նախագծին:

Նրա խոսքով՝ ցանկում ընդգրկված է, օրինակ, Վարդգես Պետրոսյանը, որին ինքը մեծ ուշադրություն չէր դարձնի, փոխարենը բացակայում են, օրինակ, Շահեն Թաթիկյանը, Գևորգ Հայրյանը, Մարո Մարգարյանը, Շողիկ Սաֆյանը, որոնց գործերն իրեն ավելի են հետաքրքրում: Այնպես որ, ըստ արձակագրի, չկա օբյեկտիվ մի չափանիշ, ըստ որի հնարավոր կլինի որոշել՝ որ գրողներին ներառել դպրոցական գրականության ցանկում, որոնց՝ ոչ:

Մեր զրուցակիցը խոսում է նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին: Նրա համոզմամբ՝ այսօր մենք ունենք ժողովրդի կողմից մանդատ ստացած իշխանություն, որը մեծապես տարբերվում է նախորդ իշխանությունից. «Մինչև 2018-ը ես ինձ զգում էի բանտում, իսկ այսօր հասարակության առողջ ուժերի և պետության սխալ կառուցվածքի, հին ուժերի միջև պայքար է: Սա ճակատամարտ է, որտեղ եթե հաղթվում ես, գիտես, որ իզուր չէր հաղթելու փորձդ: Հները, շահադիտական նպատակ ունեցողները, կոռումպացվածներն ուժեղ են, ունեն լծակներ, տպավորություն են ստեղծում, ասես իրենց ու հասարակության միջև և նոր իշխանության ու հասարակության միջև հավասարազոր դիալոգ կա։ Չկա այդ հավասարազոր դիալոգը»:

Գրողի համոզմամբ՝ այդ հավասարազոր դիալոգը չի էլ լինի, եթե նոր իշխանությունը կարողանա աչքերն ու ականջները բաց պահել և չմոռանալ այն արժեքները, որոնց հիման վրա եկել է իշխանության, եթե չկեղտոտվի: Արձակագրի կարծիքով՝ 15-20 տարի առաջվա համեմատ՝ այսօր հայաստանյան հասարակությունը շատ ավելի պրոգրեսիվ է. առկա են բոլոր նախադրյալները, որպեսզի այն զարգանա և դառնա առաջնորդային հասարակություն։

«Մնում է՝ ամեն մեկն առանձին ընտրություն անի, ինստիտուցիոնալ օգնություն լինի, և իրողությունն այդ ուղղությամբ ընթանա։ Ինձ թվում է՝ դա անխուսափելի է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան