Հայաստանի քաղաքացիները կկարողանա՞ն շենգենյան գոտի մեկնել․ թարմացվել է «անվտանգ» երկրների ցանկը

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Եվրախորհուրդը թարմացրել է ԵՄ անդամ չհանդիսացող այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են շենգենյան գոտու տարածք մուտք գործել։ Ընդգրկված են այն երկրները, որտեղ կորոնավիրուսային վարակի տարածման տեմպը համեմատաբար նվազել է։

Հայաստանը, որտեղ COVID-19-ի 38 հազարից ավելի դեպք կա, ցանկում ներառված չէ։ Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիներին առայժմ չի թույլատրվի շենգենյան գոտու երկրներ այցելել։

Եվրամիության «կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է միայն հարևան Վրաստանը։

Այսպես, թարմացված ցուցակի համաձայն՝ ԵՄ տարածք կարող են մուտք գործել Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Թունիսի և Ուրուգվայի քաղաքացիները։ Փոխադարձ համաձայնության առկայության դեպքում՝ ԵՄ տարածք կարող են մուտք գործել նաև Չինաստանի քաղաքացները։

«Անվտանգ» երկրների ցանկից հանվել են Սերբիան և Մոնտենեգրոն, որտեղ վերջերս COVID-19-ի նոր բռնկում է։ Նշվում է, որ երկրների ցանկը 2 շաբաթը մեկ անգամ վերանայվելու է՝ պայմանավորված երկրներում կորոնավիրուսի տարածմամբ։

Նելլի Մելքոնյան