ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են ընտրությունները հետաձգելու մասին Թրամփի թվիթերյան գրառումները

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ առաջարկում է հետաձգել այս տարվա նախագահական ընտրությունները՝ այդ մասին գրելով Թվիթերի իր էջում և գրավելով աշխարհի ուշադրությունը: Այդգրառմամբ նա առանց ապացույցների պնդում է, որ փոստով քվեարկությունը կարող է դառնալ «պատմության մեջամենասխալ և կեղծ ընտրությունները», գրում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփը խնդրում է հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան պատշաճ և անվտանգ քվեարկել:

Նախագահն իրավունք չունի հետաձգել ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն նոյեմբերի 3-ին: Ըստ ԱՄՆՍահմանադրության՝ ամսաթիվը հաստատում է Կոնգրեսը:

Նախագահի գրառումն այն ժամանակ էր, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցուցմունք էր տալիս Սենատինիստում Պետդեպարտամենտի բյուջեի առաջարկվող կրճատումների վերաբերյալ:

Մի քանի դեմոկրատ սենատորներ ասել են, որ զարմացել են Թրամփի գրառումից և հարցրել Պոմպեոյին, թե արդյոքնախագահը կարող է հետաձգել ընտրությունները:

Սենատոր Թիմ Քեյն. «Դուք այս վարչակազմի ամենապատրաստված և փորձառու իրավաբաններից եք: Կարո՞ղ է նախագահըհետաձգել նախագահական ընտրությունները»:

Պոմպեո. «Արդարադատության նախարարությունը և մյուսներն այդ որոշումը կկայացնեն: Մենք բոլորս պետք է ցանկանանք,գիտեմ, որ դուք էլ եք ուզում համոզվել, որ կունենանք ընտրություն, որի արդյունքների վրա բոլորը վստահ կլինեն»:

Դեմոկրատական սենատոր Թոմ Ուդալն էլ ասաց՝ մտահոգություններ է լսում այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակիժողովրդավարության լավ օրինակ լինել ամբողջ աշխարհում, երբ նախագահ Թրամփը հրաժարվեց ասել՝ կընդունի արդյո՞քնոյեմբերյան ընտրությունների արդյունքները:

Նա այս հարցն ուղղեց Պոմպեոյին:

Պոմպեո. «Դուք պետք է իմանաք, ես բազմիցս ասել եմ այս հանձնաժողովին, որ ես կհետևեմ օրենքի գերակայությանը,կհետևեմ Սահմանադրությանը: Ես կշարունակեմ դա անել ամեն օր»:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ, Քեվին Մաքքարթիի խոսքով՝ ԱՄՆընտրությունները պետք է անպայման անցկացվեն նոյեմբերի 3-ին, ինչպես նախատեսված է:

«Ես հասկանում եմ նախագահի անհանգստությունը փոստով քվեարկության վերաբերյալ: Բայց դաշնային ընտրություններիպատմության մեջ մենք երբևէ չանցկացված ընտրություններ չենք ունեցել: Դրանք անշուշտ պետք է իրենց ժամկետին կայանան»:

Ինչ վերաբերում է փոստով քվեարկությանը, պատասխանատու գերատեսչությունները «Ամերիկայի ձայնին» փոխանցել են,որ չեն տեսնում ընտրության անվտանգությանը սպառնող որևէ զարգացում: