Միջազգային իրավապաշտպան կառույցների կոշտ արձագանքը Մեհրիբան Ալիևայի՝ «հայերին պատժելու» համար օգնության խնդրանքին

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

Օրերս Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարությամբ էր հանդես եկել՝ կոչ անելով միջազգային կառույցներին տարբեր երկրներում դատապարտել, իբր, «հայերի կողմից ադրբեջանցիների վրա իրականացվող հարձակումները»։

«Ես նաև կոչ եմ անում միջազգային կազմակերպություներին, այդ թվում՝ Freeom House-ին, Amnesty International-ին և Human Rights Watch-ին, որոնք մարդու իրավունքների պաշտպանությունը հռչակել են իրենց առաքելությունը, տեղի ունեցած իրադարձություններին տալ արդար գնահատական»,- նշել է Մեհրիբան Ալիևան։

Ալիևայի այս հայտարարությունը քննադատությունների է արժանացել Ադրբեջանի փորձագիտական տարբեր շրջանակների կողմից։ Նրանք նշում են, որ ադրբեջանական կողմը, երկրում միազգային իրավապաշտպան կառույցները փակելուց հետո, չի կարող ակնկալել վերջիններիս աջակցությունը։ Նշենք, որ 2013 թվականին Ադրբեջանում մի շարք միջազգային կազմակերպությունների բանկային հաշիվներն առգրավվեցին, կառույցներից մի քանիսը փակվեցին, տարբեր հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերն էլ դադարեցվեցին։

2014 թվականից էլ, կազմակերպությունների մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, Ադրբեջանում փոխվեցին բարեգործական կազմակերպությունների ստեղծման ու դրամաշնորհների հետ աշխատանքի կանոնները։

Միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները նույնպես արձագանքնել են Մեհրիբան Ալիևային՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին չոտնահարել  մարդու իրավունքները։

Մասնավորապես, «Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ 2015 թվականից Ադրբեջանի ղեկավարությունն իրենց կազմակերպության մուտքը երկիր արգելել է։

«Ադրբեջանի կառավարությունը գիտի՝ մեզ ինչպես գտնել։ Եթե նրանք ուզում են, որ մենք կենտրոնանանք մարդու իրավունքների վրա, պիտի իմանան այն արժեքների մասին, որոնք «Human Rights Watch»-ը փնտրում է Ադրբեջանում»,- ասել է Ռեյչլ Դենբերը։

Անդրադառնալով տարբեր երկրներում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներին՝ նա նշել է, որ այդ երկրների կառավարությունները պարտավոր են ապահովել երկու համայնքների անվտանգությունը։

«Եթե Մեհրիբան Ալիևան ուզում է, որ այդ մասին խոսեն Human Rights Watch-ը,   Amnesty International-ը կամ Freedom House-ը, դա նրա իրավունքն է։ Բայց նաև մեր աշխատանքի ու իրավունքի մասն է, որ Human Rights Watch-ը խոսի Ադրբեջանում մարդու իրավունքների հնարավոր բոլոր խախտումների մասին»,- ասել է Ռեյչլ Դենբերը։

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում էլ «Freedom House»-ի Եվրոպայի ու Եվրասիայի բաժնի տնօրեն Մարկ Բերենդտը խոսել է Ադրբեջանում քաղաքական հետապնդումների ու վերջին ձերբակալությունների մասին։

«Այս անգամ բողոքի ցույցը վերածվեց հակակառավարական ցույցի։ Ես կարծում եմ՝ դա անկանկալ չպիտի լինի։ Կառավարությունը շատ կոշտ արձագանքեց՝ օգտագործելով անհամաչափ ուժ ու բռնություն։ Նրանք օգտագործեցին արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ծեծեցին մարդկանց։ Դա անթույլատրելի է ժողովրդավար հասարակության համար»,- ասել է Մարկ Բերենդտը՝ խոսելով Բաքվում կայացած հայտնի ցույցի մասին։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համավարակն օգտագործում է՝ ընդդիմությանը ճնշելու և հետապնդելու համար։

«Իհարկե, յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր ինստիտուտները, բայց դա պիտի անել օրենքի շրջանակում։ Կան եղանակներ դա անելու՝ պաշտպանելով մարդու իրավունքներն ու ցուցարարների նկատմամբ թույլ չտալ անհամաչափ ուժի կիրառում»,- ասել է Բերենդտը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ նա ասել է, որ մարդիկ են մահացել, ինչը, բնականաբար, բարկացրել է երկու երկրների բնակիչներին, բայց, միաժամանակ, հույս է հայտնել, որ իրավիճակը կհանդարտվի ու այն չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի։

Էմմա Չոբանյան