Վարակի պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը հիմնավոր և տրամաբանված է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
Բոլորը

Պետք է սահմանափակումները վերանայվեն: Հավաքների բացարձակ, ամբողջական արգելքը ևս տրամաբանական և հիմնավոր չէ: Գոնե առ այսօր ամբողջական արգելքի հիմնավորում ես չեմ լսել։ Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա շեշտեց, որ սա ոչ միայն իր մոտեցումն է, այլ Հանրային խորհրդի: Միևնույն ժամանակ, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումները հիմնավոր և տրամաբանական են:

Նա որպես օրինակ բերեց ԲՀԿ հավաքը, որից օրեր անց եղավ հիվանդացության բռնկում հենց ԲՀԿ պատգամավորների շրջանում: Ըստ Իոաննիսյանի՝ Հանրային խորհուրդը որոշ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը:

«Կարելի է թույլ տալ որոշ տեսակի հավաքները կամ հավաքները թույլ տալ ինչ-որ առումով: Հանրային խորհուրդն առաջարկել է ՀՀ Կառավարությանը՝ մինչև 30 անձի մասնակցությամբ խաղաղ հավաքները թույլ տալ: Ըստ այդ առաջարկի՝ անկախ նրանից՝ դա ենթադրում է հավաքների մասին օրենքով, թե՝ ոչ, պետք է տեղեկացնել ՀՀ Ոստիկանությանը, պարտադիր պահանջ լինի՝ նախապես տեղեկացնել հավաքի մասին, հավաքի մասնակիցները լինեն հեռավորության վրա, կրեն դիմակներ, չխոչընդոտեն ճանապարհային երթևեկությանը, սահմանվի տևողություն՝ երեք ժամ»,- ներկայացրեց Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։