Հավաքների ազատությունը արտակարգ դրության պայմաններում թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
31.07.2020 | 13:02Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում՝ «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
Քննարկման մասնակիցները ներկայացնում են արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, առաջարկում իրենց մոտեցումները: Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պետական իրավասու մարմիններին: