Պետական մարմինները, հնարավորության դեպքում, պետք է տեղափոխել արվարձաններ կամ այլ քաղաքներ․ Նարեկ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտի, կապի, շինարարության և առողջապահության ոլորտներում գործող ձեռնարկություների, խոշոր օբյեկտների մասնավորեցումը սկսվել է 1995 թվականից և, ըստ էության, տևել մինչև 2005 թվականը։ Մասնավորեցվել է 1500-ից ավելի ընկերություն, այսինքն՝ այդ կարճ ժամանակահատվածում զանգվածային սեփականաշնորհում է իրականացվել, որի հիմնական նպատակն արդյունավետ շուկայական տնտեսության անցումն էր։ Այս մասին այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված՝ ՀՀ-ում ռազմավարական նշանակության գույքի մասնավորեցման, խնդրահարույց ներդրումների և գործարքների վերաբերյալ ուսումնասիրության առցանց ներկայացմանը նշեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«1995-2005 թվականներին պետական գույքի վաճառքի սահմանված ձևերից բաց բաժանորդագրության ձևն է կիրառվել, մասնավորեցման ենթակա խոշոր ձեռնարկությունները գնահատվել են հաշվեկշռային մեթոդներով, որը նույնպես խնդրահարույց է, և որի արդյունքները թերագնահատված էին գույքի իրական արժեքից։ Պետական գույքի կառավարման նպատակն արդյունավետության բարձրացումն է և ներդրումների խրախուսումը։ Գույքն աճուրդով ձեռք բերելիս, երբ նախկինում դա բավականին էժան է տեղի ունեցել, իսկ հետո վերավաճառվել, գնորդը բավականին մեծ եկամուտներ է ունեցել և չի իրականացրել կամ չեն եղել ֆիքսված որոշակի պարտավորություններ։ Պարտավորությունների կատարման վերահսկման համակարգը նույնպես թերություններ է ունեցել։ Այսինքն՝ գույքի կառավարման գործընթացը չի եղել արդյունավետ»,- նշեց Բաբայանը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը նաև 2018 թվականից ի վեր իրականացված բարեփոխումներին անդրադարձավ։

«Հրապարակայնության և արդյունավետության բարձրացման նպատակով, 2019 թվականի ապրիլի 25-ի Կառավարության N506 որոշմամբ, ներմուծվել է պետական գույքի հաշվառման օնլայն գրանցամատյան։ Սա հնարավորություն է տալու առցանց աճուրդներ իրականացնել։ 2019 թվականին նաև ընդունվել է պետական գույքի հայեցակարգը։ Նույն թվականի հունիսի 27-ին պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, և կանոնակարգվել են ներդրումային մեծ հետաքրքրություն ունեցող գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները։ Հանձնաժողովը քննության է առել Երևանում գտնվող տասնյակ՝ բարձր արժեք ունեցող գույք և դրանց որոշ մասին հավանություն տվել։ Մեր ռազմավարությունն է՝ հնարավորինս արդյունավետ օգտագործել Երևանի կենտրոնում գտնվող թանկարժեք գույքը, պետական մարմինները, հնարավորության դեպքում, տեղափոխել արվարձաններ կամ այլ քաղաքներ»,- նշեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան