Պարետի սահմանած նորմերի խախտման համար 4․876 կազմակերպության գործունեություն է դադարեցվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հուլիսի 29-ի դրությամբ, կայացվել է 4.876 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 59․625 ստուգում, որից միայն 571-ը՝ նշված օրը, տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Հավելենք, որ ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինները։