Ի՞նչ տվյալներ ունեն կապի օպերատորներն իրենց բաժանորդների մասին և ի՞նչ կփոխվի օրենսդրական նոր նախագծով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչ տվյալներ են ստանում հեռահաղորդակցության օպերատորներն ու ոլորտում այլ ծառայություններ մատուցողները, երբ օգտվում ենք սոցցանցերից, նամակներ ուղարկում կամ վիրտուալ աշխարհում որևէ ակտիվություն ցուցաբերում։

Ըստ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող կարող է տեղեկանալ բաժանորդների տեխնիկական պայմանների, գտնվելու վայրի, այս կամ այն կայք մուտքի ժամի, տևողության ու նպատակի մասին։ Եվ թեպետ, ըստ նույն օրենքի, այս տեղեկությունները պետք է գաղտնի պահվեն, ստացվում է, որ դրանք, ամեն դեպքում, այդքան էլ գաղտնի չեն, քանի որ քաղաքացուց բացի՝ արդեն նաև այլ անձանց են հայտնի:

Քաղաքացիների համար առավել անվտանգ վիրտուալ միջավայր ձևավորելու նպատակով «Թվային օրակարգ» նախաձեռնությունն առաջարկում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում 2 փոփոխություն մտցնել։

Օրենսդրական փոփոխության նախագծի հեղինակ, իրավաբան Դավիթ Սանդուխչյանի կարծիքով՝ փոփոխությունները կարևոր են, քանի որ այսօր անձնական տվյալների՝ երրորդ անձանց կողմից օգտագործումը վտանգավոր հետևանքների կարող է հագնեցնել։

«Այսօր, հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա հսկա զարգացումները, անձնական տվյալները գործիք են, որոնք թույլ են տալիս կանխորոշել մարդու վարքը, ցանկությունները, հնարավոր ընտրությունը, և դա բավական վտանգավոր է թե՛ քաղաքական տեսանկյունից, որտեղ կարող են մանիպուլյացիաների միջոցով մարդկանց այս կամ այն որոշումն ընդունելուն դրդել, թե՛ առևտրային ոլորտում, որտեղ կարող է լինել ոչ բարեխիղճ մրցակցություն՝ նրա հաշվին, որ այս կամ այն ընկերությունը հնարավորություն է ունեցել հավաքագրել և օգտագործել մարդկանց անձնական տվյալները»,- ասում է Դավիթ Սանդուխչյանը։

Ազգային ժողովում օրենսդրական նախագծի հիմնական զեկուցող, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը կարծում է, որ նոր փոփոխություններից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անձնական տվյալների պաշտպանության հարցում ավելի լայն իրավասություններ կունենա․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու կլինի հետևել օպերատորների գործունեությանը՝ անձնական տվյալների պահպանության ոլորտում, և վերահսկել, որպեսզի որևէ ավելորդ և ծառայությունների համար ոչ անհրաժեշտ տվյալ չմնա օպերատորի էլեկտրոնային պահոցներում, և դրանով կպաշտպանվի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների ողջամիտ պահպանման պահանջը»։

Օրենսդրական փոփոխությունները մշակելիս միջազգային փորձն է հաշվի առնվել․ ասում է նախագծի հեղինակ Դավիթ Սանդուխչյանը։

Նրա խոսքով՝ անձնական տվյալների գաղտնիությանն առնչվող նման խնդիր նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում է առաջանում․ «Անձնական տվյաների հետ կապված այս փոփոխությունները հիմնված են ՄԻԵԴԻ-ի կողմից կայացված որոշումների վրա։ ՄԻԵԴ-ը ճանաչեց տվյաների անօրինական, զանգվածային, ոչ նպատակային հավաքագրումը, ինչը տեղի էր ունենում ԵՄ անդամ մի շարք երկրներում»։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ հավաքագրված անձնական տվյալները, եթե հեռահաղորդակցության օպերատորների կողմից ծառայությունների մատուցումից հետո անմիջապես չեն ոչնչացվում, կարող են խնդիրներ առաջացնել։

«Եթե տվյալները երկարատև հավաքագրվում, պահվում են, իսկ հետո նաև կարող են մշակվել, դա շատ խոցելի է դարձնում հասարակությանը, օրինակ՝ լրագրողներին, քանի որ կարելի է ահռելի քանակի եզրակացություններ անել՝ ելնելով միայն նրանից, թե մարդն ինչ կայքեր է այցելում և երբ։ Այստեղ, իհարկե, նաև երկրորդ կողմը կա․ ուժայինների համար, հակառակը, պետք է, որ այդ տվյալները հավաքագրվեն, որպեսզի իրենք կարողանան հանցագործություններ բացահայտել»,- ասում է փորձագետը։

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում անձնական տվյալների գաղտնիության մասին հոդվածում փոփոխությունից բացի՝ նաև տեխնիկական չեզոքության մասին կետ է առաջակվում ավելացնել։ Այն է, թե ծառայություն մատուցողը, օրինակ՝ կապի օպերատորը, պետք է բացառի տեխնիկական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ որևէ հեռահաղորդակցային հոսքի (թրաֆիք) նախապատվություն տալը։

Իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի կարծիքով՝ սա կխրախուսի շուկայում ազատ մրցակցությունը։

Հայաստանի հեռահաղորդակցության ներկայիս օրենսդրության մեջ բացակայում է «ցանցի չեզոքության» սկզբունքը: Եթե փոփոխությունն ընդունվի, ապա դա առաջադեմ մոտեցում կլինի․ նկատում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Դավիթ Սանդուխչյանն օրենսդրական նախագծի չընդունվելը հավանական է համարում, սակայն նշում է՝ նման սցենարը խիստ անցանկալի կլինի։

«Էլեկտրոնային հաղորդակցության» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել։ «Իմ քայլից» Անուշ Բեղլոյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերին, հնարավոր է, Ազգային ժողովի օրակարգ ընդգրկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան