ՍԱՏՄ-ն 2 շաբաթով կասեցրեց White Shorja-ի խոհանոցի աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
Բոլորը

Սննդի անվտանգության տեսչական մարմինն այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ։ Տեսչական մարմնի աշխատակիցները եղան Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող նորաբաց հանգստի գոտում՝ White Shorja-ում, որի խոհանոցի աշխատանքը երկու շաբաթով կասեցվեց։

Հանգստավայրի տնօրեն Արտյոմ Մելքումյանը Factor.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց այս որոշման դեմ՝ շեշտելով, որ բողոքարկելու է։

Մելքումյանի խոսքով՝ այս օրերին, երբ հանգստի շրջան է, իրենց հանգստավայրի խոհանոցի աշխատանքի կասեցումն ընդունելի չէ, մեծ վնասներ են կրելու։

Հիշեցնենք, որ կասեցման պատճառն այն է, որ հուլիսի 26-ին այդ տարածքում կազմակերպված խնջույքի ժամանակ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել։ Այս փաստը համացանցում լայն քննարկումների տեղիք տվեց․ տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութեր։

Հավելենք, որ առաջին անգամ է երկու շաբաթով նման օբյեկտի գործունեություն կասեցվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան