Մոսկվայում պիտի հասկանան՝ ոչ թե առանձին գործիչներ են ՌԴ-ի դաշնակիցը, այլ հայ ժողովուրդը․ Փաշինյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի ֆեյսբուքյան գրառմանը, որը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ծանոթ չէ գրառմանը, ինչից հետո հաղորդավարն այն ընթերցել է։ Սիմոնյանի գրառման՝ Ղրիմին վերաբերող հատվածին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի ճանաչել նաև Լեռնայի Ղարաբաղի անկախությունը։

«Դա նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը։ Իհարկե՝ ոչ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ թե առանձին գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցը, այլ հայ ժողովուրդը։

«Ռուսաստանում պիտի հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը, այլ դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ երկար ժամանակ շատ գործիչներ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է։

Մանրամասները՝ տեսանյութում։