Արցախի նախագահը նոր պարետ է նշանակել

Լուրեր

12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացմանը։

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նախագահի խոսքով՝ պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ առաջիկայում Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գ. Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացրած գերազանց աշխատանքի համար: Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ Ժ. Միրզոյանի նշանակումը պարետի պաշտոնում պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության արդյունքում կհաջողվի հաղթահարել համավարակի հետ կապված մարտահրավերները:

Պատկան մարմինների ղեկավարների համապատասխան զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում՝ տուգանել և սահմանափակել դրանց գործունեությունը: Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար:

«Հանրապետությունում այս պահի դրությամբ փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ 61 անձից 42-ը մայրաքաղաքից են, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է: Պետք է նշեմ, որ պետական ու մասնավոր հատվածների այն բոլոր ներկայացուցիչները, ովքեր չեն հետևի պարետի ցուցումներին ու չեն պահպանի անվտանգության կանոնները, կենթարկվեն խիստ պատասխանատվության»,- շեշտել է նախագահը:

Երկրի ղեկավարի հանձնարարականով հանրապետության բուժհաստատությունները կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին, կվերսկսվեն պլանային բուժումները, և այդ համատեքստում կսահմանափակվի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող քաղաքացիների ելքը: