ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել Ոստիկանություն՝ դիմորդների ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ
Հասարակություն
27.07.2020 | 13:45Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության համաձայն՝ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։