Փաստերը վկայում են, որ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից․ ԱԳՆ հայտարարությունը արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ

Լուրեր

05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերման։

«Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:

Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից:

Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրնեում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման  հռետորաբանության և քաղաքականության մեջ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: