ՀՕՊ պարապմունք՝ վարժասարքի կիրառմամբ
Քաղաքականություն
22.07.2020 | 18:15ԶՈՒ 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զիծառայողները հուլիսի 21-ին անցկացրել են մասնագիտական տեսական պարապմունք` դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարքի կիրառմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունից։
Անձնակազմը հրահանգավորվել է վարժասարքից կրակի վարման կանոնների վերաբերյալ։ Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, կատարել առաջադրված խնդիրները և վարժասարքի կիրառմամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։