Վրաստանում կորոնավիրուսի 24 նոր դեպք է բացահայտվել․ ապաքինվել է 4 պացիենտ
Քաղաքականություն
22.07.2020 | 10:47Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1․073 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ, արդյունքում ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 907:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս մահացել է 16 մարդ: