Թթուջրի  Սուրբ Աստվածածին եկեղեցին  կառուցած բարերարը վստահ է՝  համայնքի բնակիչները երախտապարտ են նոր աղոթատեղի ունենալու համար

Լուրեր

02.11.2024 | 12:19
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը ուղերձով դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 12:16
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թթուջուր համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը օծվել է այս տարվա օգոստոսի 14-ին` Խաղողօրհնեքի օրը, դատական վեճերի պատճառ է դարձել: Դրանց մի մասով արդեն որոշումներ կան, մյուսը՝ դեռ ընթացքի մեջ է: Եկեղեցին կառուցվել է մի տարածքում, որը թթուջուրցիները նվիրաբերել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Այնուհետև եկեղեցու կառուցողը՝ բարերար Վոլոդյա Բորյանը, որին այս հարցում ֆինանսապես օգնել են նրա մոսկվաբնակ որդիները, եկեղեցու շրջակա բնակիչներից փորձել է նոր տարածքներ գնել այստեղ նաև հանգստյան գոտի կառուցելու համար, սակայն չի կարողացել պայմանավորվել թթուջուրցիների հետ: Այժմ նա, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր ներկայացուցիչների միջոցով հանդես են գալիս դատարանում որպես հայցվոր: Տվյալ պահին նրանք վիճարկում են համայնքի բնակիչ, ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Մինաս Սարգսյանի սեփականության իրավունքը: Նաև գտնում են, որ եկեղեցու հարակից կրպակը, որը պատկանում է Գագիկ Երիցյանին, 7 մետր տարածք է խլել եկեղեցապատկան տարածքից և պետք է տեղափոխվի: Կրպակի տերը համաձայն չէ և նոր դատական հայցի է սպասում: Վոլոդյա Բորյանը և Մայր Աթոռը նաև եկեղեցու հողային աշխատանքները կատարող շինարարական կազմակերպության՝ «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության  հետ անհամաձայնություն ունեցան, ինչի արդյունքում Վ. Բորյանը  դիմեց իրավապահներին: Կազմակերպությունը մոտ երեք տարի ստուգեցին և  խախտումներ արձանագրեցին:

Factor.am-ը անդրադարձել էր այս խճճված վեճերին նոյեմբերի 10-ին ՝ «Մայր աթոռը դատում է, բայց չի դատվում. Թթուջուր գյուղի նորակառույց եկեղեցին՝ վեճերի պատճառ» վերնագրով տեսառեպորտաժում, որից Վոլոդյա Բորյանը դժգոհ է: Նա հրապարակումից հետո ներկայացրեց 2012 թվականին այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված իր դիմումը,  որում հայտնում է, որ Արարատ Քոչարյանը եկեղեցու հիմքը գցելու համար բարերարից պարբերաբար լրացուցիչ գումարներ է պահանջել, սակայն աշխատանքները չի կատարել: Արդյունքում նա  ստիպված է եղել խզել Քոչարյանի հետ հարաբերությունները և նոր մարդկանց վարձել։ «Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Քոչարյանից որևէ գումար չեմ ընդունի, իսկ այն գումարը, որը նա ինձ պարտք է՝ մոտ 6000 դոլար, խնդրում եմ փոխանցել  մանուկների խնամքի որևէ կազմակերպության կամ ծերանոցի», -նշված է դիմումոմ։

Քանի որ  ի սկզբանե Վ. Բորյանը հրաժարվել էր նկարահանումներից, տեսանյութում նրա ոչ բոլոր ասածներին  էինք կարողացել անդրադառնալ: Դրանք ներկայացնում ենք ստորև:

 -Իմ հորեղբայրը, որը 20-ական թվերին եղել է պարտիական աշխատող,  մի 100 տարվա չգործող եկեղեցին՝ առանց դուռ, առանց լուսամուտի, քանդել է ու եկեղեցու քարերով կողքը դպրոց է սարքել: Մինչև հիմա էդ դպրոցը կա: Փոքր տղաս՝ Հայկը, դեռ փոքրուց երազանք ուներ կառուցել հորեղբորս քանդած եկեղեցին: Մոսկվայում հսկայական տուն ունեինք, վաճառել ենք, եկել ենք օգտագործել գումարը, ու եկեղեցին կառուցել ենք: Հին տեղում չէր կարող կառուցել, քանի որ հին եկեղեցուց մնացած պատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է, համ էլ գեոդեզիստները թույլ չտվեցին:  Այդ ժամանակ Մինասը ի հայտ եկավ, նախկին թեմի ավագի՝ սրբազան Մարկոսի հետ: Զանգեցին ինձ, բա՝ նստենք մի հատ խոսենք: Գնացինք, նստեցինք Կարմիրում, խոսում ենք: Մինասը ասեց՝ էդ ի՞նչ տեղ է, եկեք իմ գոմի տեղը եկեղեցին սարքեք:  Ես եկեղեցուն եմ նվիրում տարածքը: Գնացինք, տեսանք, որ իրոք լավ տեղ է: Սկսեցինք սարքել: Որ արդեն առաջին քարը օծել էին, համարյա վերջացնում էինք, Մինասին ասեցի՝ Մինաս, ինչո՞ւ չես նվիրում հողը: Բա ի՞նչ նվիրեմ: Բա ասել ես՝ նվիրելու եմ եկեղեցուն էդ հողը: Բա՝ 20 մանեթ տուր:

–   20 հազար դոլա՞ր:

–     Հա, ես էլ հարցրեցի՝ 20 հազար դոլա՞ր, ասեց՝ հա: Էդ հողը արժի 80 դոլար կադաստրային գներով: Եթե իրենը լիներ, ոչ թե 20 հազար, այլ 2 մլն դոլար իրավունք ունի ուզի: Բայց իրենը չի, պարզվեց: Էդ գոմի հետևը սատկած անասուն, թրիք, կեղտեր, վարորդները գիշերը անցնում են, տեսնում են՝ հարմար տեղ է, կեղտոտում են և այլն: Մի երկու անգամ ասելուց հետո վերցրեցի, ես իմ ծախսերով հող լցրեցի, որովհետև տեսնում եմ, ոչ մեկը չի մտածում դրա մասին: Սա առիթից օգտվեց, մյուս օրը ոստիկանություն հայտնեց, թե՝ Բորյանը ինձ վնաս է հասցրել, որ ինձ քրեական պատասխանատվության ենթարկեն: Ոստիկանները մանրակրկիտ ստուգեցին, մերժեցին քրեական գործի հարուցումը, ինձ էլ ասեցին՝ դու գիտե՞ս, որ դա իրա հողն էլ չի, մի երկու տարի առաջ կեղծ փաստաթղթերով գյուղապետին խաբել է՝ առել:

– Եվ Դուք դիմեցիք դատարա՞ն:

–  Այդ ժամանակ ես հանեցի փաստաթղթերը էդ հողամասի, սկսած 1992 թվից՝ բոլոր արխիվներից, կադաստրներից, բոլոր տեղերից: Նոր իմ անունից իրավաբանները դիմեցին դատախազություն, դատախազությունը ցուցում արեց վեցերորդ վարչությանը, անմիջապես քրեական գործը հարուցեցին, սկսեցին քննելը: Հետո պարզվեց, որ քրեական գործը ոչ թե Մինասի դեմ են հարուցել, այլ հարուցել են նախկին գյուղապետի դեմ, որ, իբր, անփույթ է եղել, ստորագրել է:

–     Այսինքն, Դուք չեք նախկին գյուղապետի դեմ դիմել դատարան:

–     Չէ, չէ, կարճեցին նրա մասով: Հիմա քննություն է գնում:

–     Ստացվում է, որ   եկեղեցին կառուցելու արդյունքում  համայնքում նման  վեճեր ծագեցին,  գյուղացիները գոհ չեն, նրանք  այսօր  չեն մտնում եկեղեցի: 

–     Չէ, այդպես չէ: Գյուղացիները, բացի Մինասի հարազատներից, գոհ են: Նայեք, տեսեք, ինչ ոտանավորներ են գրում Կիրովականի մեր նախկին բնակիչները, շնորհակալություն են հայտնում Բորյան ընտանիքին: Օծման օրը 100 հոգի եկեղեցում էր, գյուղապետարանի տակը երկու հատ զալ կա ճաշարանի, 350 հոգի էնդեղ էին կանգնած, 150 հոգի Սևանում էին կանգնած: Հյուրերը Սևանում էին հյուրասիրվում: Ինչո՞ւ էին եկել, եթե նրանց եկեղեցին պետք չի:

– Քան՞ի օր է բաց եղել եկեղեցին:

– Մի տարի՝ առավոտից երեկո, ամեն օր բաց էր, մինչև օծելը: Օծելուց հետո, քանի որ մոմ չեն վաճառում եկեղեցում, դրսից, այդ ժեշտի կրպակից են առնում մոմերը, բերում -վառում են, Տեր Պսակը օծելուց հետո ասել է՝ մենակ շաբաթ-կիրակի կբացեք, որ այդ մոմի վաճառքի հարցերը լուծեն:

 

Եկեղեցին սպասարկող քահանա Տեր Պսակ Մկրտչյանի հավաստմամբ՝ այժմ եկեղեցին ամեն օր բաց է: Նկատենք, որ դա տեղի ունեցավ մեր տեսանյութի  հրապարակումից հետո:

Սյուզան Սիմոնյան