Նպատակը տուգանելը չէ, այլ իրավախախտումը դադարեցնելը. պայքար` ապօրինի առևտրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Այս պահին մենք օրենքով լիազորված ենք միայն կազմել վարչական իրավախախտման արձանագրություններ և տուգանել մարդկանց ու պահանջել դադարեցնել առևտուրը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում լիարժեքորեն արգելելու գործում համայնքն օրենսդրական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:

«Մասնավորապես, երբ տուգանում ենք իրավախախտում արած անձանց և այդ անձինք սնանկ են լինում, որևէ գույք չեն ունենում և գումարը չեն վճարում, հետևաբար, մեր վարչարարությունն անարդյունավետ է դառնում: Որպեսզի նման իրավիճակներից խուսափենք և ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը՝ օրենքի նոր նախագծով, որը դրվել է շրջանառության մեջ, նախատեսվում է վերցնել այդ ապրանքը և այն վերադարձնել քաղաքացիներին տուգանքի գումարը վճարելուց հետո»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:

Առևտուրը քաղաքակիրթ պայմաններում՝ առանձնացված շուկաներում իրականացնելու փոխարեն, առևտրականներից շատերն այսօր նախընտրում են անգամ բազմակի տուգանքը:

«Տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 15-20 հազար դրամ՝ գյուղմթերքների վաճառքի դեպքում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ 50-70 հազար դրամ: Տուգանքների գումարները նույնպես ճիշտ չեն հաշվարկված. հաճախ ֆիզիակական անձինք հայտարարում են, որ ավելի լավ է իրենց տուգանենք, միայն թե առևտուր անեն, իսկ մեր նպատակը ոչ թե տուգանելն է այլ այդ իրավախախտումը դադարեցնելը»,- նշում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Երևանում այժմ գործում է 24 շուկա, որտեղ առկա է շուրջ 1350 ազատ տեղ: Վաճառքի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:

«Երևանի կենտրոնում մեր կողմից նոր փոքրածավալ շուկաներ են ստեղծվել, որտեղ ամենաբարձր վճարն, իմ ունեցած տեղեկություններով, 2000-2500 հազար դրամ է, ոչ ավել: Կան ավելի էժանները՝ սկսած 500 դրամից, սակայն շատերը նախընտրում են փողոցում այդ առևտուրն իրականացնել ՝ դրանով էական վնաս պատճառելով մյուս տնտեսվարողներին: Մրցակցային ոչ հավասար պայմաններ են ստեղծում, հարկեր չեն վճարում, տուրքեր չեն վճարում, փողոցում իրականացնում են առևտուր և դրանով վնասում են օրինապաշտ տնտեսվարողների գործունեությանը: Էլ չեմ ասում, որ տգեղ է, հակասանիտարական վիճակ է ստեղծվում»,- ընդգծում է Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 320 արձանագրություն է կազմվել: