«Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ. կողմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցության պատգամավորները

Լուրեր

18.03.2026 | 14:55
Իսրայելը հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին՝ խոստանալով «անակնկալներ»
18.03.2026 | 14:52
«Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկում. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 14:48
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
18.03.2026 | 14:45
Իրանում պատերազմը վատ կանխազգացումներ է առաջացնում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ. Զելենսկի
18.03.2026 | 14:37
Չորեքշաբթի տեղի կունենան ավիահարվածների հետևանքով զոհված իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորությունները
18.03.2026 | 14:31
Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 14:22
Հայ ֆուտբոլիստը Բելառուսի հավաքականի հայտացուցակում է ընդգրկվել Հայաստանի դեմ խաղի համար
18.03.2026 | 14:13
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ
18.03.2026 | 14:05
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
18.03.2026 | 13:56
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
18.03.2026 | 13:47
Քոչարյանը թող հանգստացնող միջոցառումներ իրականացնի. չի հանգստանում,ապօրինի գույքի փաթեթ կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:38
«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել
18.03.2026 | 13:30
Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է
18.03.2026 | 13:25
Սահմանադրության տեքստն առանց Անկախության հռչակագրի է փոխանցվել ՔՊ-ին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:22
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  ձայների 2 կողմ, 6 դեմ, հարաբերակցությամբ բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին:

«Ելք» խմբակցության հեղինակած այս նախագիծը  երկու ամիս առաջ ևս ներառվել էր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերի օրակարգ, սակայն չէր քննարկվել հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բացակայության պատճառով:

Այսօր հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ընթերցեց իրենց ներկայացրած հայտարարության նախագիծը՝ ներկայացնելով այն վնասները, որոնք Հայաստանն ունեցել է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

«Բացի այն, որ մենք վնասներ ենք ունեցել, ԵՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների դեպորտացիան դարձել է սովորական, ընդ որում իրականացվում է կոպիտ խախտումներով»,- հայտարարեց Մարուքյանը՝ նշելով, նաև օր օրի տեղի ունեցող թանկացումները ոչ միայն իշխանության վատ կառավարման արդյունք են, այլև ԵՏՄ-ին անդամակցելու հետևանք:

Քննարկմանը ներկա էին նաև կառավարության ներկայացուցիչները, որոնք, սակայն, որևէ հարց չհնչեցրին ու ելույթ չունեցան:

Այնուամենայնիվ, նախագիծը բացասական եզրակացությամբ ընդգրկվեց հաջորդ լիագումար նիստի օրակարգ, որի ընթացքում հակիրճ անդրադարձ կլինի նախագծին, ապա քվեարկության կդրվի: