Արթուր Թովմասյանն ընդունել է գրոստմայստեր Ռաֆայել Վահանյանին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է միջազգային գրոստմայստեր, վետերանների աշխարհի չեմպիոն Ռաֆայել Վահանյանին:

«Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ռաֆայել Վահանյանի դերը ոչ միայն հայ, այլև համաշխարհային շախմատի պատմության մեջ՝ նշելով, որ նրա շախմատային ուղին վառ օրինակ է նոր սերնդի շրջանում սպորտաձևի տարածման ու հանրահռչակման գործում:  ԱԺ նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Ռաֆայել Վահանյանին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնական աշխատանքներին աջակցելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռաֆայել Վահանյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել իր գիտելիքներով օգտակար լինել Արցախի ժողովրդին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը»,- ասված է հաղորդագրությունում: