Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Լուրեր

21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 2 վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: StopCov հատուկ կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ից հուլիսի 17-ը երկրում հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 1 010 է:

Եվս 31 քաղաքացի արտերկրից է վերադարձել բուժման, որոնցից 28-ը Աֆղանստանից, նրանք բոլորը զինվորականներ են, խաղաղապահ առաքելության անդամներ, բուժումն ընթանում է Գորիի հոսպիտալում, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 885 է, մահվան դեպքերը 15-ն են:

Քովիդ կենտրոններում 138 մարդ է, կարանտինում` 5 640, ստացիոնարում` 244:

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` հուլիսի 16-ի դրությամբ PCR թեստավորում է անցել  159.600  մարդ, թեստերի ընդհանուր քանակը` 164.300: