Արամ Ա կաթողիկոսը Փաշինյանի հետ զրույցում իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնել Հայոց բանակին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի Ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- նշված է հայտարարության մեջ: