Ինչո՞ւ թափանցիկ չէ ԱՆ-ի 7.4 մլրդ դրամի ծախսը կորոնավիրուսի ժամանակ. Հակակոռուպցիոն կենտրոնը ռիսկեր է տեսնում, նախարարությունից խոստանում են հրապարակել վարակից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ ԳՆել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունն առայժմ չի հրապարակում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իր կատարած ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը: Նախարարության կողմից մեկ անձից և հրատապ մեկ անձից ընթացակարգերով իրականացված գնումների մասին տեղեկատվություն բացակայում է նաև պետական գնումների Armeps PPCM համակարգում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն օրերս հրապարակել է «Կորոնավիրուսային համավարակի կանխմանը և հաղթահարմանն առնչվող գնումների մոնիտորինգի»՝ առաջին ամփոփ տեղեկագիրը, որի հեղինակները փորձել են նախարարությունից ստանալ տվյալներ՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացմանն օժանդակելու նպատակով 2020 թ. մարտի 17-ին ՀՀ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվեհամարի մուտքերի և ելքերի վերաբերյալ: Սակայն նախարարությունն իր պատասխան նամակում հայտնել է, որ պահանջվող լիարժեք տեղեկատվությունն կտրամադրի միայն «իրավիճակի կարգավորումից և տվյալների ամփոփումից հետո»: Մինչդեռ այս կառույցին 2020թ. պետական բյուջեում վերաբաշխման արդյունքում գնումներ կատարելու համար ամենաշատ գումարն է տրամադրվել՝ ավելի քան 7.4 մլրդ դրամ:

Գնումների թափանցիկության բացակայությունն ու պետական կառույցի պասիվությունը հաշվետվողականության հարցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խնդրահարույց է համարում. «Օրինակ՝ էբոլայի համաճարակի ժամանակ հետագայում պարզվեց, որ գումարների մոտ 30%-ը թալանվել է: Դա անբարոյական է, երբ այսպիսի համավարակների ժամանակ այդպիսի երևույթներ են առաջանում: Որպեսզի դա չլինի, կանխարգելվի, մի ուղղությունն էլ ի թիվս այլ ուղղությունների, գնումների բացարձակ թափանցիկությունն է: Սա կարևոր է, որովհետև հաշվի առնելով իրավիճակը, դրության արտակարգ լինելը, իսկապես արդարացված է մեկ անձով գնում կատարելը, որովհետև հրատապ գնումներ են, արագ պետք է դիմակ գնել, արագ տարբեր սարքավորումներ գնել, որպեսզի կանխվի այդ համաճարակը»:

Վ. Հոկտանյանն ասում է, որ առավել մեծ կոռուպցիոն ռիսկերը լինում են մեկ անձից կատարվող գնումների դեպքում, առավել ևս, որ արտակարգ դրություն հայտարարելուց՝ մարտի 16-ից անմիջապես առաջ՝ մարտի 12-ին, կառավարությունն ընդունել է 296-Ա որոշումը, որով է՛լ ավելի են ավելացվել այդ թափանցիկությունից խուսափելու սողանցքները, թույլատրվել է ուղղակի վճարային քարտով գնում կատարել և այլն, ինչը ռիսկեր է պարունակում. «Եվ, բնականաբար, այստեղ կան այլ կոռուպցիոն ռիսկեր, բացի նրանից, որ փոխկապակցվածության խնդիր կարող է լինել, որ այդ ընկերությունները կարող են կապված լինել պետական մարմինների համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նաև որքանով ուռճացված կարող են լինել գները, ուռճացված լինեն պատվերները և այլն: Այստեղ այդ մեկ անձի դեպքում այդ խնդիրները բավականին սրվում են»:

COVID-19-ի հետ կապված գնումների թափանցիկության միջազգային լավագույնը փորձը Մոլդովայում է, որտեղ քաղհասարակության ակտիվության շնորհիվ առողջապահության նախարարությունը սկսել է պարբերաբար հրապարակել գնումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը գտնում է, որ մեր երկրում ևս այդպես պետք է լինի: Թե ինչո՞ւ է նախարարությունը խուսափում ընթացիկ հաշվետվություններից, Վ.Հոկտանյանի կարծիքով, պատճառները կարող են տարբեր լինել. «Լեգիտիմ և ոչ լեգիտիմ: Սկսած նրանից, որ շատ զբաղված են, հիմա ժամանակ չունեն այդ հարցերով զբաղվելու, և վերջացրած ամենավատ պատճառները, որ թաքցնում են և այլն: Գիտեք, հրապարակումներ եղան տարբեր, պետպատվերի հետ կապված և այլն»:

Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության Գնումների համակարգման բաժնի պետ Հասմիկ Մնացականյանի հավաստմամբ՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակվելու է համավարակի ավարտից հետո. «Կոնկրետ կորոնավիրուսի հետ կապված ձեռքբերումներն իրականացվում են 296-Ա որոշման հիման վրա, որի համաձայն՝ մեկ անձից գնումները չեն արվում էլեկտրոնային եղանակով, իսկ Armeps համակարգում երևում են միայն էլեկտրոնային գնումները: Տարեվերջին, երբ կորոնավիրուսի համավարակն ավարտվի, ամբողջ տեղեկատվությունը մենք մեր կայքում կտեղադրենք, եթե անհրաժեշտություն լինի»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ գնումների թափանցիկությունը լուրջ խնդիր է և անհրաժեշտ է խիստ վերահսկողություն, և նաև դրան է միտված իրենց առաջարկը՝ ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով. «Միանշանակն թափանցիկությունն անհրաժեշտ է, որովհետև հասարակության մոտ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք: Եվ քննիչ հանձնաժողովի ձևավորումը պայմանավորված է նաև դրանով, որ կարողանանք նաև ֆինանսական հաշվետվությունը նույն այդ հասարակությանը ճիշտ ներկայացնենք, բացահայտենք ինչ գործարքներ են տեղի ունեցել, ինչ ընթացակարգերով, արդյոք եղել են խախտումներ, թե չեն եղել և հասարակությունը հստակ պատկերացում ունենա, թե իր վճարած գումարները ինչպես են ծախսվել»:

Իշխանական «Իմ քայլի» անդամ Հայկ Գևորգյանի համոզմամբ՝ գնումների վերաբերյալ միանշանակ պետք է հաշվետվողականություն լինի, բայց չի կարծում, որ այստեղ լուրջ խնդիր կարող է լինել. «Ես էլ եմ շահագրգիռ, որ եթե ինչ-որ չարաշահումներ լինեն, դրանք անպայման բացահայտվեն: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ կառավարման այսօրվա համակարգում դրա հավանականությունը շատ ցածր է: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, եթե կան ինչ-որ կետեր, որ չեն լուսաբանվել, որոնց մասին տեղեկատվություն չկա, թե՛ լրատվամիջոցները, թե՛ ընդդիմությունը, թե՛ մենք կարող ենք ցանկացած պահի հարցումներով վերջնական ամբողջական ինֆորմացիա ստանալ, թե ամեն կոպեկն ինչպես է ծախսվել»:

Գնումների Armeps համակարգից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հավաքագրած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտի 12-ից մինչև հունիսի 26-ն իրականացված մեկ անձից գնումների համար պետական մարմինները ծախսել են 165 մլն 90.4 հազար դրամ, իսկ հրատապ մեկ անձից գնումների համար՝ 3 մլրդ 428 մլն 767.3 հազար դրամ: Ընդ որում՝ վերջինիս մեծ մասը՝ 99%-ը, ծախսել են ՀՀ վարչապետի աշխատակազմը և էկոնոմիկայի նախարարությունը՝ համապատասխանաբար 1.7 մլրդ և 1.6 մլրդ դրամ: Վարչապետի աշխատակազմի հրատապ մեկ անձից գնումների ավելի քան 97%-ը գնումներ են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ընկերություններից, իսկ էկոնոմիկայի նախարարության դեպքում գնումների ողջ ծավալը հյուրանոցային և սննդի մատակարարման ծառայություններն են և, ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է վարակակիր անձանց հետ շփված անձանց մեկուսացումն ապահովելու ծառայությունների մասին: Տվյալների վերջնական վերլուծությունը նախատեսվում է իրականացնել արտակարգ դրության վերացումից հետո:

Պետական այս կառույցների կողմից (առանց Առողջապահության նախարարության) իրականացված «կորոնավիրուսային» գնումների շարքում Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն այս փուլում լուրջ խնդիրներ չեն տեսել: Սակայն, ըստ Վ.Հոկտանյանի, թեման դեռևս շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի. «Սա նաև բավականին հարուստ նյութ կարող է լինել լրագրողների, հատկապես հետաքննող լրագրողների համար, որ ճշտեն այդ ընկերության իրական սեփականատերն ով է, որ տեսնեն նախարարությունն այդ ընկերությանը շատ պատվերներ է տվել և այլն: Բնականաբար, եթե ուզում ենք ավելի խորը նայել, մենք պետք է շատ ավելի լուրջ ռեսուրսներ տրամադրենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գայանե Խաչատրյան