Արտոնյալները. ո՞ր պաշտոնյաների և օլիգարխների ընկերություններն են կառավարությունից աջակցություն ստացել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը կանգնած է բիզնեսի կողքին. ահա այս վստահեցումներով գործադիրը սահմանել է բիզնեսին տրամադրվող արտոնությունների մի քանի տեսակներ և տարիներ շարունակ դրանցից օգտվելու հնարավորություն է ընձեռում այն ընկերություններին, որոնք համապատասխանում են կառավարության որոշումներով սահմանված չափանիշներին:

Սահմանված 4 տեսակի արտոնություններն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրվող հարկային և ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություններ, ներդրում իրականացնող ընկերություններին ապրանքներ կամ սարքավորումներ ներմուծելու դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև շահութահարկի մասով արտոնություններ:

Չնայած գործադիր մարմնի տարբեր ղեկավարներ մշտապես պնդել են, որ արտոնությունների տրամադրմամբ նպաստում են բիզնես միջավայրի զարգացմանը, այդուհանդերձ փորձագետներն ու տնտեսագետները հաճախ են կասկածի տակ առնում այս պնդումները՝ հակադարձելով, որ Հայաստանում իշխանությունները հովանավորում են յուրայիներին: Ուստի ստացվում է, որ արտոնություններից օգտվելու համար պետք է ունենալ իշխանություն կամ իշխանության ներկայացուցչի աջակցությունը:

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ պարզելու համար, թե որ ընկերություններն են վերջին տասը տարվա ընթացքում արտոնություններ ստացել: Նախարարության տրամադրած ցանկում մենք բազմաթիվ ուշագրավ դեպքեր հայտնաբերեցինք, երբ արտոնություններ են տրամադրվել տարբեր պաշտոնյաների մտերիմներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերություններին:

2009 թվականից մինչ օրս Կառավարությունը 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու թույլտվություն է տրամադրել ընդհանուր առմամբ 92 անգամ: Ընդ որում՝ որոշ ընկերություններ արտոնություն ստացել են մեկից ավելի անգամ: Ինչ վերաբերում է ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությանը, ապա այն սկսել է գործել 2015 թվականից: Մինչ օրս արտոնության այդ տեսակից օգտվել է 42 ընկերություն: Եթե առաջինի դեպքում հարկային արտոնություն ստացած ընկերություններն, այնուամենայնիվ, պարտավոր են երեք տարի անց գումարները վճարել պետբյուջե, ապա ներմուծման մաքսատուրքից ընկերություններն ազատվում են անժամկետ և, ըստ էության, առանց որևէ պարտավորության՝ ընդամենը բավարարելով կառավարության որոշմամբ սահմանված որոշակի պահանջներ:

Մեր ունեցած երկու ցանկերի համեմատությունից պարզվեց՝ կան ընկերություններ, որոնք օգտվում են միաժամանակ երկու տեսակի արտոնությունից: Խոսքը վերաբերում է ԱԱՀ-ի վճարի ժամկետի երկարաձգմանը և ներմուծման մաքսատուրքից ազատվելուն:

Factor.am-ը ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների և մտերիմների հետ փոխկապակցված այն ընկերությունները, որոնք օգտվել են կառավարության սահմանած արտոնություններից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան