Գոյություն չունեցող պատվաստանյութի համար երկրներ կան խոշոր գումար են վճարել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված պոզիտիվ լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։

Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որը հիմա չունենք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չունենք: «Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, բայց ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», – ասաց նա, իսկ վարչապետը նկատեց, որ վիճակը անկանխատեսելի է:

Վարչապետն արձագանքեց, սպասում են վերակենդանացման նոր բաժանմունքների բացում «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ քննարկվեց, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում են:

«Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ ապագա պատվաստանյութը ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրի ձեռքում», – ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նկատեց, որ իրականում, պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր:

«Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: