ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները ԼՂ կարգավորման վերջին զարգացումներն են քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագրի կատարման ընթացքի առնչությամբ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած տեսակոնֆերանսին: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց. «Մեզ համար սա լավ առիթ է՝ Արցախի նորընտիր իշխանությունների հետ ավելի առարկայական խորհրդակցելու և համադրելու մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունների շուրջ առկա դիրքորոշումները, և առաջին հերթին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում»:

Ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացին Արցախի նորընտիր իշխանությունների ներգրավվման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարությունը և վարչապետը մշտապես կարևորել են Արցախի լիարժեք մասնակցությունը խաղաղ գործընթացում: «Նախևառաջ դա զուտ գործնական հարց է, որովհետև խաղաղ կարգավորումը վերաբերում է Արցախի ժողովրդին: Սա անհերքելի իրողություն է, որը պահանջում է Արցախի ժողովրդի և նրանց կողմից ընտրված իշխանությունների ավելի ընդգծված ներկայություն և վերջիններիս մոտ խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացման ամրապնդում»:

Խաղաղ գործընթացի միջավայրի ձևավորման և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ կարգավորումը որևէ այլընտրանք չունի: Ասելով դա՝ ընդգծում ենք նաև, որ և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախի իշխանությունները ավելի քան վճռական են պաշտպանելու իրենց անվտանգությունը, իրենց անկախությունը և իրենց զարգացման իրավունքը»:

Նույն օրը ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Արցախի ԱԳՆ անձնակազմի հետ, որի ընթացքում ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները, ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։