Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը հետաձգվեց 15 օրով. BBC

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը, հետաձգել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը, հաղորդում է BBC-ն։

Ընդամենը 17 րոպե տևած դատական նիստից հետո խորհուրդը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

1500 տարվա պատմություն ունեցող այս շինությունը, որն ընդգրկված է UNESCO-ի  համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում, նախքան մզկիթի վերածվելը եղել է տաճար, իսկ 1930-ականներին՝ թանգարան: Այժմ այն կարող է կրկին մզկիթի վերածվել, եթե դատարանը հավանություն տա առաջարկին:

Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթ դարձնելու կոչով հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ տարի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Թուրքիայի իսլամիստները վաղուց են կոչ անում թանգարանը վերածել մզկիթի, սակայն բազմաթիվ կրոնական և քաղաքական կազմակերպություններ դեմ են այդ առաջարկին:

Արևելյան Ուղղափառ եկեղեցու ղեկավարը, ինչպես նաև Հունաստանը, որտեղ ապրում են ուղղափառ եկեղեցու միլիոնավոր հետևորդներ, քննադատել են այդ քայլը: Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին մեղադրել է Թուրքիային «ազգայնական և կրոնական ֆանատիկ տրամադրությունները» վերակենդանացնելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկը չի կարող փոփոխությունների ենթարկվել առանց կառույցի ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի համաձայնության: