Կարող ենք ևս 100-120 հազար թեստ արտադրել. մեկ թեստն արժենում է 2,5 դոլար. Արսեն Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
Բոլորը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հետազոտություններ է իրականացնում՝ ուղղված հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են այս պահին օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Դրանք այս պահին կրում են տեսական բնույթ, բայց կարող են ինչ-որ պահի անցնել փորձարարական փուլ։ Դեռևս մենք խոսում ենք գիտական հետազոտությունների մասին։ Արդեն կարողացել ենք նույնականացնել մի քանի շատ հետաքրքիր միացություն, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ։ Բայց արդյունքից մինչև կիրառություն դեռ երկար ճանապարհ կա, և այդ ճանապարհը դեռ անցած չէ»,- նշեց Առաքելյանը։

Իսկ կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրության համար Կառավարությունից ստացված 500 հազար դոլարից այս պահին օգտագործվել է 250 հազարը, արտադրվել է 100 հազար թեստ։

Արսեն Առաքելյանն ասաց՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այս միջոցներով արտադրել ևս 100-120 հազար թեստ։ Անդրադառնալով թեստերի արժեքին՝ նա նշեց, որ մեկ թեստի արտադրությունն արժենում է մոտ 2․5 դոլար, ինչը բավական մատչելի է՝ ներկրվող թեստերի հետ համեմատ։

Մանրամասները՝ տեսանյութում։