Զբոսաշրջության նոր կանոնները․ ի՞նչ պայմաններ կգործեն Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար

Լուրեր

30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում փակված միջպետական սահմաններն աստիճանաբար սկսում են վերաբացվել։ Սակայն հնարավոր զբոսաշրջիկների համար թե օդանավակայաններում, թե այցելության երկրում այսուհետ հատուկ կանոններ ու միջոցառումներ կգործեն. գրում է ermenihaber.-ը:

Թուրքիա մուտք գործող զբոսաշրջիկները օդանավակայաններում և սահմանային անցակետերում հարկադրված չեն պարտադիր կորոնավիրուսի թեստ հանձնել։ Սակայն բոլորը պարտավոր են բժշկական ստուգում անցնել։ Այդ ստուգումը ենթադրում է առողջության վերաբերյալ հարցերի պատասխանել և ջերմաչափում։ Եթե քաղաքացու ջերմությունը 37․8 աստիճանից բարձր է կամ նա ունի կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ, կատարվում է թեստավորում։

Ներկա պահին թեստավորման կենտրոններ կան Անթալիայի և Ստամբուլի օդանավակայաններում։ Դրանք կարող են օրական մինչև 20․000 թեստավորում կատարել։ Թեստերի պատասխանները հնարավոր է ստանալ 15 րոպեից մինչև 3 ժամվա ընթացքում։ Առաջիկայում պլանավորվում է նման կենտրոններ ստեղծել նաև Դալամանի, Բոդրումի և այլ օդանավակայաններում։

Եթե թեստի պատասխանը դրական լինի, Թուրքիայի քաղաքացիները կուղարկվեն պետական հիվանդանոցներ, իսկ օտար երկրների քաղաքացիները՝ մասնավոր հիվանդանոցներ։ Եթե օտարերկրյա քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, սակայն հիվանդանոցում որոշում կայացվի, որ ստացիոնար բուժման կարիք չկա, այլ պետք է միայն ինքնամեկուսացում, ապա վարակակիր զբոսաշրջիկը կարող է մեկնել իր հյուրանոց։

Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը հյուրանոցների հետ համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի, կորոնավիրուսով վարակված այցելուների համար կառանձնացվեն հատուկ մեկուսացված գոտիներ՝ առանձին հարկերի կամ մասնաշենքերի տեսքով, որտեղ էլ կիրականացվի հետագա բուժումը։ Եթե նման դեպքում օտարերկրյա քաղաքացու այցի ժամկետը լրանա, բայց դեռ բուժումը շարունակելու կարիք լինի, հիվանդը կշարունակի մնալ հյուրանոցում, իսկ կեցության ծախսերն իր վրա կվերցնի հյուրանոցը։

Երկիր մուտք գործելիս կամ դուրս գալիս անհատական առողջապահական ապահովագրությունը պարտադիր է։