Լրագրող Գեղամ Մանուկյանի բնակարանի լուսամուտը վնասվել է, ըստ վարկածի՝ կրակոցից․ նա Ոստիկանություն է դիմել

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի բնակարանի հյուրասենյակի երկշերտ ապակին վնասվել է։ Վարկած է շրջանառվում, որ վնասվածքը կրակոցի հետևանք է։

Factor.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանն ասաց՝ առավոտյան է հայտնաբերել լուսամուտի վնասվածքը։

«Պարզ է, որ այդ ձև քարի հարված չի լինում։ Երկշերտ պատուհան է, առաջին շերտը ծակել է, երկրորդին չի հասել։ Կամուկացի մեջ էի, բայց դիմել եմ Ոստիկանություն, մնացածը թող Ոստիկանությունը պարզի»,- ասաց նա։

Մանուկյանը պատմեց նաև, որ օրեր առաջ տարօրինակ բան է նկատել․ «Մի երկու օր առաջ ուժեղ ձայն եմ լսել ցերեկը, մտածել եմ՝ վերևից ինչ-որ բան ընկավ»։

Փամփուշտ չի հայտնաբերվել։ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ ինչպես ինքը, այնպես էլ ընտանիքի անդամները չեն վնասվել։

«Որևէ գնահատական չեմ տալիս, վայելում եմ իմ կիրակնօրյա երեկոն»,- եզրափակեց նա։

Ռոբերտ Անանյան