Երևի թե գործընկերներիցս մեկի հետ զրույցում եմ ասել՝ էս ի՞նչ ժողովուրդ է, որ առանց փողի չի ուզում քվեարկել. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
10.06.2026 | 13:56
Նորվեգիայի հավաքականն իր հետ 300 կգ ձուկ կտանի ԱԱ-2026-ին
10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեմ բացառում, որ իմ որևէ զրույցում նման բան ասած լինեմ։ Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք 2018 թվականին կայացած Երևանի ավագանու ընտրությունների օրերին որևէ անձի հետ զրույցում ասել է, թե պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձայն չունի։

Մյուս կողմից պատգամավորը նշեց. «Այդ ձևակերպման տակ որևէ կրիմինալ չկա։ Ես խնդիր չեմ տեսնում դրանում։ Դատախազը գաղտնալսման անուն չի տվել, երբ մեջբերում էր այդ խոսքերը։ Եթե նման բան կա, այսինքն, ինձ գաղտնալսել են, դա անձի իրավունքի ոտնահարում է։ Միջազգային կառույցները շատ ուշադիր հետևում են ինձ առնչվող գործընթացին»։

Հարցին՝ եթե լինի ձայնագրություն, այսինքն՝ պարզվի, որ իրեն գաղտնալսել են, ստացվում է, որ դա արվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք, որի հետ ԲՀԿ-ն պատրաստվում է հուշագիր ստորագրել, Վանեցյանի հետ գործակցության հարցում Զոհրաբյանը խնդիր չի՞ տեսնում, վերջինս ասաց. «Վանեցյանի հետ համագործակցության մեջ խնդիր չեմ տեսնում։ Մենք բոլոր առողջ ուժերի հետ պատրաստ ենք գործակցել»։

Ճշտող հարցին՝ հիշո՞ւմ է արդյոք՝ բառացի ասե՞լ է, որ պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձայն չունի, Զոհրաբյանն արձագանքեց. «Ես երևի թե տղամարդ գործընկերներիցս մեկի հետ զրույցում եմ ասել, թե էս ի՞նչ ժողովուրդ է, որ առանց փողի չի ուզում քվեարկել։ Այն գործընկերներից մեկի, որի հետ ժամանակին «Հայկական ժամանակ»-ում ենք աշխատել»։

Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ իր դեմ կարող են քրեական գործ հարուցել որևէ հարցով՝ պատգամավորն ասաց. «Մեկի մտքով չանցնի, որ քրեական գործերով հնարավոր է ինձ վախեցնել»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 16-ին ԱԺ ամբիոնից դիմելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց. «Այդ խոսակցությունների ձևական և բովանդակային կողմը լինելու է հրապարակային։ Ինձ փոխանցեցին հաղորդումը, որի մասին բարձրաձայնում էր տիկին Զոհրաբյանը։ Մեջբերեմ հետևյալ հատվածը. «Պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի։ Պիտի ճշմարտության երեսին նայենք, թե չէ… Էդ ա իրականությունը, էդ ա»»։

Մերի Մարտիրոսյան